▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է միասնական լինեն.Շարմազանով

Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Տավիթյանի հետ: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:

Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է կիպրահայ համայնքի դերակատարությունը եւ նշել, որ ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է միասնական լինեն թե Ցեղասպանության միջազգային դատապարտման, եւ թե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում: Զրուցակիցները քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները:


ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին