▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են այսօր երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները

Թերթ.am-ը գրում է. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը  մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։  Ըստ նրա՝ Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։


- Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:


- Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում:


- Այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:


- Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին