▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է Կարեն Կարապետյանի նոր խորհրդականը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական է նշանակվել Շուշան Սարդարյանը։ «Շուշան Սարդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- նշվում է վարչապետի՝ սեպտեմբերի 24-ին ստորագրված որոշման մեջ։

Նշենք, որ Շուշան Սարդարյանը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակն է եղել: 

Շուշան Սարդարյանը միշտ եղել է Կարեն Կարապետյանի կողքին, լրատվության համակարգման առումով. նա  Երևանի քաղաքապետի պաշտոնից իր ղեկավարի հրաժարականից հետո կարճ ժամանակ եղավ նաև Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղարը, ապա վերադարձավ Հայռուսգազարդ, որտեղից էլ եկել էր քաղաքապետարան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին