▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիա Զախարովան` ադրբեջանցի դիվերսանտի մարմինը վերադարձնելու մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ  պատասխանելով ադրբեջանական «Ապպա» գործակալության լրագրողի՝ դիվերսանտի մարմինը վերադարձնելու մասին հարցին, մեկնաբանել է  ադրբեջանական դիվերսիայից հետո տիրող իրավիճակը:

Մինչ հարցին պատասխանելը  Զախարովան հետաքրքրվել է, թե դահլիճում հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ  կան, թե ոչ, որպեսզի համակողմանի պատասխանի տրված հարցին և լսելով, որ չկա՝ այդժամ  պատասխանել է ադրբեջանցուն.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ողբերգական միջադեպ ։ Երկու երկրները պետք է իրենց մեջ ուժ, իմաստություն և, իհարկե, դիվանագիտական հնարավորություններ գտնեն և բոլոր հնարավորություններն օգտագործեն այս բարդ իրավիճակը շտկելու համար։ Որոշման բանալին երկու երկրների ձեռքում է», — ասել է Մարիա Զախարովան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին