▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դիսկոմֆորտ չեմ ապրի, եթե ապրիլի 2-ին գնամ ընտրության.Խոսրով Հարությունյանը՝ լրագրողների «արհեստածին» հարցի մասին

Պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը քաղաքագիտության միջոցով հայտնում է՝ ավելի տրամաբանական են հետընտրական դաշինքները, քանի որ կայացած քաղաքական համակարգերում որպես կանոն կուսակցություններն ինքնուրույն մասնակցում են ընտրություններին, ապա նոր, ելնելով ընտրության արդյունքներից, ձևավորում են հետընտրական դաշինքներ:

«Մինչդեռ նախընտրական դաշինքները շատ նման են քաղաքական ամուսնություններին, որոնք որպես կանոն՝ ավարտվում են ապահարզաններով: Մեր կուսակցությունն առանձին չի մասնակցի ընտրություններին, գիտակցում ենք մեր կարողություններն ու ավելորդ հավակնություններ չունենք: Իսկ, թե ինչպես կմասնակցենք՝ ժամանակը ցույց կտա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորվող դաշինքների մասին՝ ասաց Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով  Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ այն նորմալ գնահատեց, ավելին՝ նշեց, որ չի կարծում, թե Ծառուկյանի վերադարձը համաձայնեցված էր իշխանության հետ:

Պատգամավորը նկատել է նաև, որ  շատ քաղաքական միավորների նախընտրական վարքագիծը կառուցված է ընդդեմ իշխանության, ոչ թե հանուն հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինի իրագործման:

«Հանրության մոտ կա անվստահություն բոլոր կուսակցությունների նկատմամբ, հիշո՞ւմ եք, «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական ընդվզման ժամանակ մերժում էին ընդդիմդիր կուսակցությունների մասնակցությունը: Դժգոհում ենք, հասկացանք, բայց եթե հարց տան՝ ո՞ւմ վստահել, ՀՀԿ-ին վստահող շատ լուրջ ընտրազանգված կա»,-ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Ինչ վերաբերում է  բարձր պաշտոններ ունեցողների՝ պաշտոնաթող լինելուց հետո ընդդիմադիր դառնալուն, պատգամավորը նկատեց.

«Ինձ համար անհասկանալի է աբիժնիկի կեցվածքը: Եթե կան անընդունելի հարցեր, որ հաջորդ օրը կարող եք կանգնել բարիկադի մյուս կողմում, բարի եղեք պաշտոնավարման ժամանակ ասել: Ես նման բան արել եմ: Իմ անհամաձայնությունը արտահայտել եմ իշխող կուսակցությանն ու դուրս եմ եկել»

Խոսրով Հարությունյանը հերթական պատգամավորն էր, ում հարցրինք ապրիլի 2-ին ընտրության անցկացման մասին՝ մատնանշելով քառօրյա պատերազմը: 

«Ճիշտն ասած՝ նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել ձեր հարցի պատասխանը: Ես դիսկոմֆորտ կապրե՞մ, եթե այդ օրը գնամ ընտրությունների, իհարկե՝ ոչ: Դա արհեստածին հարցադրում է: Ի՞նչ է, գնում եք քվեարկության: Ի պատասխան այդ վայրագությունների կդրսևորենք քաղաքացիական պատասխանատվություն, հոյակապ ընտրություններ: Մի՞թե սա վատ է: Թույլ տվեք նկատել, որ այնքան էլ վատ չէ: Ի՞նչ է, մենք այդ օրը չե՞նք աշխատելու, ոչինչ չե՞նք անելու:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին