▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշնակցային հարաբերությունները չի նշանակում որևէ խնդրի բացակայություն. Էդուարդ Շարմազանով

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  հետևյալ կերպ է արձագանքել Asekose.am-ի հարցմանը, թե   արդյոք Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը ևս մեկ անգամ ցույց չտվե՞ց, որ մենք ունենք ոչ թե դաշնակցային, այլ վասալային հարաբերություններ, որ Ռուսաստանը փորձում է ճնշել և վնասել մեր ինքնիշխանությունը:

«Վոլոդինի առաջարկին մենք հստակ ու վերջնական պատասխանել ենք : Միակ լեզուն կա ու կմնա հայերենը, դա քննարկման ենթակա չէ: Ավելին ասել եմ , որ նույնիսկ դրա մասին մտածելն անգամ անթույլատրելի է: Հայ-ռուսական հարաբերությունները բավականին դրական դինամիկա ունեն և բավականին լուրջ զարգանում են: Դաշնակցային հարաբերություններ չի նշանակում որևէ խնդիրներ, քննարկումներ չլինեն: Օրինակ Միացյալ Նահանգները և Գերմանիան դաշնակիցներ են, արդյոք խնդիրներ չունե՞ն իրար հետ, Միացյալ Նահանգները և Թուրքիան էլ ՆԱՏՕ-ում դաշնակիցներ են, բայց բազում անհամաձայնություններ կարող են ունենալ տարբեր հարցերի շուրջ: Հետևաբար հայ-ռուսական հարաբերություններն չի նշանակում քննարկվող հարցերի բացակայություն,-Asekose.am-ին փոխանցել է Էդուարդ Շարմազանովը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին