▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկավոր է ստուգում անցկացնել ու տեսնել՝ կնոջ մազերը քաշողն ու ապտակողը տղամա՞րդ էին, թե` ոչ

Տեղեկացրել էինք, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու անդրանիկ նիստում արտակարգ միջադեպ էր գրանցվել: Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները չորս կիսադատարկ տարա կոյուղաջուր էին բերել, ինչի արդյունքում անտանելի հոտ էր տարածվել դահլիճում: Ավելին՝ խմբակցության ներկայացուցիչներից Մարինա Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը, երբ փորձեցին դրանք մոտեցնել քաղաքապետի սեղանին, խառնաշփոթ առաջացավ, որին հետևեց ծեծկռտուքը:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ 20 տարի առաջ էլ է այդ խնդիրը եղել, կան պատասխանատու մի շարք գերատեսչություններ:

«Ջրահեռացման համակարգը երկար տարիներ բացակայել է Նուբարաշենի բնակելի 5 շենքերում: Ակցիան անակնկալ էր, լավ կլիներ գեղեցիկ անել: Իսկ բռնություն կիրառողները պետք է պատժվեն: Հարկավոր է ստուգում անցկացնել՝ տեսնել նրանք տղամա՞րդ էին, թե՝ ոչ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանն էլ նշեց, որ «Երկիր Ծիրանի»-ի սխալն այն էր, որ սկզբում չէին զգուշացրել ակցիայի մասին:

«Նրանք տարաները հանեցին սեղանի տակից ու առանց որևէ բան հայտարարելու գնացին դեպի քաղաքապետի սեղանը: Բոլորի նման՝ ես էլ կարող էի մտածել, որ միգուցե մահափորձ է կամ այլ սադրանք: Իսկ ակցիայի իրավունք նրանք ունեին, չնայած կարող էին փակ տանել տարան: Ինչ վերաբերում է բռնությանը, ցույց է տալիս, որ դեռ վայրենի մարդիկ կան, որոնք կոչվում են տղամարդ: Ասում են՝ կինն առաջինը ապտակեց: Բա ճիշտ արեց: Եթե դու կնոջը ձեռք ես տալիս, ի՞նչ պետք է աներ: Զարմանում եմ, որ ՀՀԿ-ն այս ամենին որևէ գնահատական չի տվել»,-նկատեց Արամ  Սարգսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին