▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է դուրս գալ ու Սերժ Սարգսյանին ասել՝ ո՛չ.«Ելք»-ը առաջադրելո՞ւ է վարչապետի իր թեկնածուին

«Սերժ Սարգսյանի՝ ընտրվել-չընտրվելու հարցի նկատմամբ հասարակությունն անտարբեր է: Ժողովուրդն ավելի շատ քննարկում է նրա տղամարդկային խոսքը, թասիբի հարցը: Հիմնական պատճառներից մեկը մրցակից չձևավորելու արդյունքն է: Ոչ թե նրանք չկան, այլ «խեղդվել» են, ճնշվել: Ուստի, ժողովուրդն ասում է՝ եթե ոչ նա, ապա ո՞վ»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա հետ չհմաձայնեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը.

«Համաձայն չեմ, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա: Նույնիսկ ՀՀԿ-ում գուցե շատ փնտրելու արդյունքում այլընտրանք գտնեին: Իսկ Ձեր խոսքից ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանին թագավոր կամ շեյխ կարգենք: Նա ինչո՞վ է առավել: Անփոխարինելի մարդ չկա: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, որքան շուտ, այնքան Հայաստանը կշահի, արցախյան գործընթացը նույնպես»,-նկատեց Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է իրենց անելիքներին՝ «Ելք» խմբակցության անդամը փոխանցեց, որ մարտի 31-ին կներկայացնեն իրենց ճանապարհային քարտեզը:

«Մեր օրինակով կփորձենք ցույց տալ, որ պետք է դուրս գալ ու ասել՝ ո՛չ»:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ «Ելք»-ը առաջադրելո՞ւ է վարչապետի իր թեկնածուին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Մարտի 31-ին կիմանաք: Շատ հետաքրքիր է լինելու»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին