▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը արքայազն Չարլզին Հայաստանում այգի է նվիրել. «Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք»

 

 

 

 

 

 

 

 

 

aravot.am-ը գրում է. Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»: Բարեգործական ակցիայի շրջանակներում այսօր 100 լսողական սարք է բաժանվել լսողության խնդիրներ ունեցող երեխաների:


 

 

 

 

 

 

 

Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ «Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է, ունի շատ հայ բարեկամներ: Եվ այդ հայ բարեկամներից մեկը ես եմ»:

 

 

 

 

 

 

 

Նախագահն ասաց.  «Ծրագրին աջակցում է նաեւ արքայազն Չարլզը: Ցավոք սրտի, մարդիկ չհասկացան, թե նա ինչի համար էր եկել, հիմարություններ գրեցին, որ նա եկել է ինչ-որ հանքի համար, որը բացարձակապես… մարդը Հայաստանի մեծ բարեկամ է, երկար տարիներ աջակցում է «Երեւան, իմ սեր» ծրագրին, մարդ է, որը շատ լավ գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը եւ եկել էր այստեղ՝ Հայաստանը տեսնելու:

 

 

 

 

 

 

 

 

Եվ միակ բանը, որ ինքը բացի բարեկամությունից արժեք ունի, դա փոքրիկ այգի է, որը պատկանում է հիմա ինձ, իմ ընտանիքին, իմ տղաներին եւ իր տղաներին, որ ես նվիրել եմ, փոքր այգի է: Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին