▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա, հետո՝ Փարիզ. Փաշինյանը կհանդիպի Պուտինի ու Մակրոնի հետ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:  

 

 

 

 

 

 

 

 

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- կայքի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, արդեն վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

 

Կարդացեք նաև՝ Մեզ համար կարևոր է լսել` ինչպես է Փաշինյանը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները. Լավրով

Առաջիկայում կհանդիպեմ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին