▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը Սաշիկ Սարգսյանին հորդորում է Հայաստանի բանկում ունեցած գումարը վերադարձնել պետական բյուջե

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հորդորում է հավաքել իրենց փողերն ու կամավոր վերադարձնել ժողովրդին: Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի իր ելույթում:

«Ալեքսանդր Սարգսյանը հայաստանյան միայն մի բանկում 30 միլիոն դոլար գումար ունի, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ: Պահանջում եմ, որ նա հրապարակայնորեն պարտավորվի, որ այդ 30 մլն դոլարը հանի և վերադարձնի պետական բյուջե, մնացածը ևս նույն կերպ»,- նշեց Փաշինյանն ու հավելեց՝ իրենց համար տարբերություն չկա, թե ով կլինի նա:

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը նշեց՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում: «Ահավասիկ, «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը: Մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցն ինչ փողերով է նրանց պատկանում: Այսօր ձեր առաջ պայման եմ դնում՝ օր առաջ հավաքեք ձեր բոլոր գողացած փողերը և կամավոր վերադարձրեք ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Ոչ մեկը չի պլստալու, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական հնչեղություն ունեցող ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Փաշինյան

Հեսա ձեզ էնպես յութուբում կտեղադրենք, դուք էլ կզարմանաք. Նիկոլ Փաշինյան

Եթե ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք, սա իմ պահանջն է

Էն կամուֆլյաժս կհագնեմ եւ հատ-հատ, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում. վարչապետ

Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին