Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին:
Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Կարևորելով համաժողովի դերը համաշխարհային անվտանգության և զարգացման գործում կանանց ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման հարցում՝ Աննա Հակոբյանն իր ելույթում ընդգծել է՝ հենց այդպիսի նախաձեռնություններն են, որ կանայք պետք է օգտագործեն «հանուն համախմբման, հանուն այն արժեքների և նպատակների, որ կարևոր են աշխարհի բոլոր կանանց համար, հանուն այն լուծումների, որ թույլ կտան մեզ ապրել ավելի խաղաղ, ավելի անհոգ ու ավելի երջանիկ միջավայրում»:
Ըստ տիկին Հակոբյանի՝ բնույթով առավել խաղաղասեր, բռնությունն ու տառապանքը մերժելու հակված կանանց դերն անգնահատելի է մեծ ու փոքր պատերազմներից, հումանիտար աղետներց, էկոլոգիական խնդիրներից ու անընդհատ հրահրվող մրցավազքից ծանրացած մեր մոլորակի բեռը թեթևացնելու, ելք գտնելու, ինչ-որ բան դեպի լավը փոխելու հարցում: Հակոբյանն ընդգծել է, որ կանայք ոչ միայն պետք է իրենց խոսքն ասեն, այլև խոսքից անցնեն իրական գործի:Այս համատեքստում տիկին Հակոբյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: «Արշավի ամբողջ իմաստն այն է, որ մենք՝ որպես կին և որպես մայր, համախմբվենք և միաձայն հորդոր ուղղենք ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը և լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, և ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- նշել է Աննա Հակոբյանը:Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է համաժողովին մեկնելուց անմիջապես առաջ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ պատերազմում իրենց զավակներին կորցրած մայրերը միացել են իր արշավին և կոչ են արել ադրբեջանցի զոհերի մայրերին նույնը անելու. «Պատկերացնո՞ւմ եք՝ մայրեր, որոնք մարտի դաշտում կորցրել են իրենց զավակներին, ոչ թե վրեժ, այլ խաղաղություն են տենչում, իրենց քայլն են անում՝ հանուն այն մայրերի, որոնք վայելում են իրենց որդիների ներկայությունը: Ես, իսկապես, չգիտեմ, թե ինչպիսին է լինելու ադրբեջանցի մայրերի և առաջին տիկնոջ արձագանքը: Բայց ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք պատմության գիրկն ուղարկել ղարաբաղյան հակամարտությունը, հանձնել զենքերը և խրախուսել տղամարդկանց պատերազմել «մտքի և խոսքի» ուժով»,- ասել է Հակոբյանը՝ վերահաստատելով իր խոսքերը, որ արշավն սկսել է հավասարապես հանուն հայ և ադրբեջանցի երիտասարդների:
ՀՀ վարչապետի տիկինը ելույթը եզրափակել է ներկաներին ուղղված խնդրանքով՝ իրենց անվերապահ աջակցությունն արտահայտելու «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ նշելով, որ մտադիր չէ նախաձեռնությունը սահմանափակել միայն արցախյան խնդրով. «Իմ մեծ ցանկությունն ու ծրագիրն է ընդլայնել դրա աշխարհագրությունը և խաղաղության ուղերձով հանդես գալ աշխարհի տարբեր թեժ կետերում: Ապավինում եմ ձեր աջակցությանը՝ մեր աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու հարցում»,- ելույթն ավարտել է Աննա Հակոբյանը:
Համաժողովին մասնակցում էին աշխարհի 120 երկրի շուրջ 2000 կին հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջույնի ելույթով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Համաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաևայի, Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային խորհրդի նախագահ Ամալ ալ-Քուբաիսի և Վիետնամի փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինի հետ, որը Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակներում առաջիկայում ժամանելու է Հայաստան: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԽ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տիկին Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ ընդգծելով արշավի առաքելության խիստ կարևորությունը, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով նրան հրավիրել է ԱՄԷ: Աշխատանքային այցով իր երկիր այցելելու հրավեր Աննա Հակոբյանը ստացել է նաև Դարիգա Նազարբաևայից:
Սանկտ Պետերբուգում Աննա Հակոբյանn այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի: Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Կարևորելով համաժողովի դերը համաշխարհային անվտանգության և զարգացման գործում կանանց ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման հարցում՝ Աննա Հակոբյանն իր ելույթում ընդգծել է՝ հենց այդպիսի նախաձեռնություններն են, որ կանայք պետք է օգտագործեն «հանուն համախմբման, հանուն այն արժեքների և նպատակների, որ կարևոր են աշխարհի բոլոր կանանց համար, հանուն այն լուծումների, որ թույլ կտան մեզ ապրել ավելի խաղաղ, ավելի անհոգ ու ավելի երջանիկ միջավայրում»:
Ըստ տիկին Հակոբյանի՝ բնույթով առավել խաղաղասեր, բռնությունն ու տառապանքը մերժելու հակված կանանց դերն անգնահատելի է մեծ ու փոքր պատերազմներից, հումանիտար աղետներց, էկոլոգիական խնդիրներից ու անընդհատ հրահրվող մրցավազքից ծանրացած մեր մոլորակի բեռը թեթևացնելու, ելք գտնելու, ինչ-որ բան դեպի լավը փոխելու հարցում: Հակոբյանն ընդգծել է, որ կանայք ոչ միայն պետք է իրենց խոսքն ասեն, այլև խոսքից անցնեն իրական գործի:Այս համատեքստում տիկին Հակոբյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: «Արշավի ամբողջ իմաստն այն է, որ մենք՝ որպես կին և որպես մայր, համախմբվենք և միաձայն հորդոր ուղղենք ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը և լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, և ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- նշել է Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է համաժողովին մեկնելուց անմիջապես առաջ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ պատերազմում իրենց զավակներին կորցրած մայրերը միացել են իր արշավին և կոչ են արել ադրբեջանցի զոհերի մայրերին նույնը անելու. «Պատկերացնո՞ւմ եք՝ մայրեր, որոնք մարտի դաշտում կորցրել են իրենց զավակներին, ոչ թե վրեժ, այլ խաղաղություն են տենչում, իրենց քայլն են անում՝ հանուն այն մայրերի, որոնք վայելում են իրենց որդիների ներկայությունը: Ես, իսկապես, չգիտեմ, թե ինչպիսին է լինելու ադրբեջանցի մայրերի և առաջին տիկնոջ արձագանքը: Բայց ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք պատմության գիրկն ուղարկել ղարաբաղյան հակամարտությունը, հանձնել զենքերը և խրախուսել տղամարդկանց պատերազմել «մտքի և խոսքի» ուժով»,- ասել է Հակոբյանը՝ վերահաստատելով իր խոսքերը, որ արշավն սկսել է հավասարապես հանուն հայ և ադրբեջանցի երիտասարդների:
ՀՀ վարչապետի տիկինը ելույթը եզրափակել է ներկաներին ուղղված խնդրանքով՝ իրենց անվերապահ աջակցությունն արտահայտելու «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ նշելով, որ մտադիր չէ նախաձեռնությունը սահմանափակել միայն արցախյան խնդրով. «Իմ մեծ ցանկությունն ու ծրագիրն է ընդլայնել դրա աշխարհագրությունը և խաղաղության ուղերձով հանդես գալ աշխարհի տարբեր թեժ կետերում: Ապավինում եմ ձեր աջակցությանը՝ մեր աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու հարցում»,- ելույթն ավարտել է Աննա Հակոբյանը:Համաժողովին մասնակցում էին աշխարհի 120 երկրի շուրջ 2000 կին հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջույնի ելույթով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Համաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաևայի, Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային խորհրդի նախագահ Ամալ ալ-Քուբաիսի և Վիետնամի փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինի հետ, որը Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակներում առաջիկայում ժամանելու է Հայաստան: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԽ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տիկին Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ ընդգծելով արշավի առաքելության խիստ կարևորությունը, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով նրան հրավիրել է ԱՄԷ: Աշխատանքային այցով իր երկիր այցելելու հրավեր Աննա Հակոբյանը ստացել է նաև Դարիգա Նազարբաևայից:
Սանկտ Պետերբուգում Աննա Հակոբյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի: