▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական դավաճանության մասին հայտարարող և դրա մասին հաղորդում չտվողը շառլատան է.Փաշինյանը՝ Շահնազարյանին

«Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին, բայց չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է»:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ–ի ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանին  ԱԱԾ հրավիրելուն։

 

Դիտարկմանը, որ Շահնազարյանը հայտարարել է, որ իրեն ԱԱԾ հրավիրելը քաղաքական հետապնդում է, որ դրա հրամանը տվել է անձամբ Վարչապետի պաշտոնակատարը, Փաշինյանն արձագանքեց. «Դա հասկացանք, բայց ինքն ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, եւ գործել է «իշխանություն Արցախի դիմաց» բանաձեւը: Այսինքն մեզ մեղադրել է ին-ինչ ուժերի ուժերի հետ դավադրություն կազմակերպելու մեջ ընդդեմ Արցախի, ըստ էության նաեւ ընդդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի: Բնականաբար, ինչ պետք է անի ԱԱԾ-ն. պետք է նյութեր նախապատրաստի եւ եթե պարզվի, որ կառավարությունը կամ հեղափոխությունը տեղի է ունեցել էդպես, բոլոր այդ դավադիրներին պետք է հայտնաբերի, պատասխանատվության ենթարկի եւ ներկայացնի մարդկանց, որ երկրում դավադիրներ կան։ Հիմա եթե որեւէ անձ շարունակաբար հայտարարություններ է անում եւ հրաժարվում է գնալ ու ԱԱԾ-ին ներկայացնել փաստեր... Կամ թող ԱԱԾ-ին չէ, հրապարակային, ասուլիսներ հրավիրելու ժամանակ թող էդ փաստերը ներկայացնի՝ էդ ի՞նչ դավադրություն ա, ովքե՞ր են։ Մարդիկ հստակ իմանան՝ այսինքն կա դավադրություն թե՞ ստախոսություն»,-հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը հրաժարվել է գնալ ԱԱԾ և ՀՀԿ գրասենյակում կազմակերպված ասուլիսի ժամանակ անդրադարձել է իրեն ԱԱԾ հրավիրելու խնդրին ու բացատրել, թե ինչու է որոշել չներկայանալ։

«Պատրաստվում էի գնալ այսօր այնտեղ և անել հայտարարություն, բայց ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն ինքը հարապարակեց այս ամենը մոտ ժամուկես-երկու ժամ առաջ: Դրանից հետո անիմաստ է ժամանակ կորցնել և գնալ այնտեղ: Ասելու էի ընդամենը, որ այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակայնորեն նրանց տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և դրանից հետո ուղղակի դուրս գալ այնտեղից», - ասել Շահնազարյանը:

Կարդացեք նաև՝ Խորը շունչ քաշեք և խելքներդ գլուխներդ հավաքեք. Դավիթ Շահնազարյանը հրաժարվել է գնալ ԱԱԾ

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին