▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը Ծաղիկ Ռուբոյին «Բրաբիոն» անվանեց

Քաղաքական և պետական գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, ով այսօր կդառնար 82 տարեկան, բոլորի հուշերում ապրում է ոչ միայն որպես հմուտ, հայրենանվեր քաղաքական գործիչ ու ղեկավար, այլև մարդկային ամենաբարձր հատկանիշներով օժտված մարդ և անհատականություն: Շատերն են հիշում նաև նրա սուր հումորը: Իսկ այս առումով Կարեն Դեմիրճյանի մասին հետաքրքիր դրվագներն ու ուշագրավ պատմությունները շատ են:

Շատերն են հիշում, թե ինչպես է ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը պատգամավոր Ռուբեն Գևորգյանին՝ Ծաղիկ Ռուբոյին, Բրաբիոն անվանել:

Վերջինս նիստերի ժամանակ անընդհատ տեղից տեղ է տեղափոխվել, Կարեն Դեմիրճյանն էլ նկատողություն է արել՝ թե հերիք է շարժվես, Բրաբիոն ես, ինչ ես...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին