▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին գալիս է` ի՞նչ անի, թշնամին արդեն 23 տարի է, ինչ եկել է

1. Բնիկ տեղացի ժողովրդին տեղահանի՞-հենա տեղահանում ենք էլի
2. Մեր հողն ու ջուրը մեզանից խլի տա օտարների՞ն - հենա տվել ենք էլի
3. Մեզ ու մեր երեխեքին սովամահ անի մեր հող ու ջրում մեզ սարքի անտուն մուրացկաննե՞ր - հենա սարքում ենք էլի
4.Մեր երեխեքի հացը մեր ձեռքից խլի՞ - հենա խլում ենք էլի
5. Մեզ սպանի, մեր երեխեքին սարքի հանցագործ - սպանում ենք էլի, սարքում ենք էլի
6.Մեր ունեցվածքը մեզանից խլի՞ - հենա խլում ենք էլի
7. Մեր երկիրը դատարկի՞- դատարկում ենք էլի
8. Մեզ խաբելով ծուղակը գցի, որ հետո քերթի՞- հենա քերթում ենք էլի
9. Մեր մեջ կռիվ գցի որ իրար ատե՞նք - հենա ատում ենք էլի
10. Մեր մշակույթը վերացնի՞- հենա վերացրել պրծել ենք էլի
11. Մեր գերեզմանները քանդի խաչքարերը հանի՞- հանում ենք էլի
12. Մեր պատմությունը խեղաթյուրի՞- խեղաթյուրում ենք էլի
13.Մեզ ստիպի հրաժարվել մեր ազգությունի՞ց ու կրոնի՞ց - հենա ստիպում ենք էլի
14 Մեր հերոս տղերքին քցի բանտերը ու դավաճաններին հերոսացնի՞ - հենա անում ենք էլի...
15...

Թշնամին գալիս ա ի՞նչ անի, թշնամին արդեն 23 տարի ա եկել ա ու ամեն ինչ արե լա, մի քիչ էլ համբերեք գործը վերջացնի, որ ավելորդ ծախս չանի, ավելորդ զոհ չտա,  քայլելով հանգիստ գա, դատարկ հողերին տեր կանգնի: Դիմացիր բարեկամ, դիմացիր!!!

 

 

Արշակ Զաքարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին