▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում եք, թե այսուհետ Արմենչիկը որտեղ է երգելո՞ւ, թե՞ ՀՀԿ-ն որտեղ է համագումար անելու...

Չգիտեմ ինչու են ոմանք դարդ անում: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Մարզահամերգային համալրի ճակատագիրը:
Չեմ հասկանում՝ մտածում եք, թե այսուհետ Արմենչիկը որտեղ է երգելո՞ւ թե՞ ՀՀԿ-ն որտեղ է համագումար անելու...
Էս չէ՞ր էդ կառույցի եղած-չեղած  ՕԳԳ-ն:
Իսկ եթե ճիշտն եք ուզում իմանալ, ապա կասեմ հետևյալը:
Էն գլխից, երբ անտեսեցին տեղանքի նշանակությունը եւ հայոց մեծագույն ողբերգության հուշարձանի կողքին կառուցեցին զվարճանք ու հանդիսություն սպասարկող կառույցը՝ Համալիրի չարչարանաց ճանապարհը դեռ երկար է շարունակվելու ու այդպես էլ այն չի ծառայելու ոչ մի բանի...
Սրբապղծությունը աններելի բան է...

 

Կիմա Եղիազարյան 

 

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնվելու է Պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց Կառավարության միջոցառումների շրջանակում:


Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին