▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի նվերը Վարդան Պետրոսյանին` դատարանի դահլիճում

 

 

 

 

 

 

 

 

armlur.am-ը գրում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ` դերասան Վարդան Պետրոսյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին վճիռը հրապարակելուց  րոպեներ առաջ  «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրեց մոտենալ ամբաստանյալի աթոռին հայտնված Վարդան Պետրոսյանին, հանեց իր պարանոցին փաթաթված եռագույն շարֆը և նվիրեց հայտնի դերասանին։

Րաֆֆի  Հովհաննիսյանը վճռի ամբողջական ընթերցումը չավարտված, լքեց դատարանի դահլիճն, իսկ  Վարդան Պետրոսյանն անմիջապես իր պարանոցին գցեց Րաֆֆի Հովհաննիսյանի նվիրած ձեռագործ եռագույն շարֆը և իր հետ տարավ կալանավայր։

Լուսանկարը` Ֆոտոլուր գործակալության  և Ժողովուրդ թերթի

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին