▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ չեն սիրում և չեն ընդունում տղամարդիկ կանանց մեջ

Wedding.am-ը գրում է. Հաշվի առնելով այն բազում հարցումները, որոնք արվել են արական սեռի ներկայացուցիչների շրջանում, առանձնացնում ենք մի քանի կետեր, թե ի՞նչ չեն սիրում և չեն ընդունում տղամարդիկ կանանց մեջ: Երբեմն աղջիկները հաշվի չեն առնում այդ կետերն ու դրանցից էլ ծագում են խնդիրներ, վիճաբանություններ իրենց և իրենց զուգընկերների միջև:

Ստորև ներկայացնում ենք հետևյալ կետերը՝

Կազմվածքին անհամապատասխան հագուստ

Երբ փողոցում տղամարդը տեսնում է հաստ կոնքերի վրա մի կերպ նստեցրած շատ կարճ շրջազգեստ կամ կիպ տաբատ, որը մի կերպ է կոճկվել և իրանի հատվածի սալաշերտերն էլ դուրս են պրծել, նա դա չի համարում գրավիչ: Եթե տղամարդիկ սիրում են  կանանց տեսնել կարճ հագուստով, սակայն ամենևին չի նշանակում, որ դա վերաբերվում է ցանկացած մարմնի կազմվածքի: Հագուստը պետք է համապատասխան լինի մարմնին:

Չափից դուրս բացվածքներով հագուստ

Այն ոչ թե գրավում,այլ ավելի շուտ` վանում է: Արական սեռը սիրում է չափավոր բացվածքներով, մարմնի գեղեցիկ հատվածները ոչ թե ամբողջությամբ ցույց տվող, այլ թեթև ակնարկող հագուստ:

Չափից շատ շպար

Երբեմն իգական սեռին թվում է, որ տղամարդկանց դուր է գալիս շատ շպարը, նրանք դրա մեջ տեսնում են  խնամվածություն: Իրականում դա այդպես չէ, տղամարդիկ տանել չեն կարողանում չափից դուրս շատ շպարված աղջիկներին: Շպարով պետք է ըդգծել բնական գեղեցկությունը, այլ ոչ թե նկարել կամ աղավաղել այն:

Չխնամված ձեռքեր

Տղամարդիկ չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում կանացի ձեռքերին: Դրանք միշտ պետք է լինեն խնամված, մաքուր, կոկիկ և ցանկալի է, որ  ձեռքերի հատվածում ևս օծանելիք օգտագործեք:

Տարբեր բույրերի միախառնում

Խոսքը բնավ քրտնքի հոտի մասին չէ, սրա մասին, կարծում եմ, ավելորդ է նույնիսկ խոսել: Տղամարդիկ ուղղակի սիրում են երբ նրանց կողքին գտնվող աղջիկը հաճելի է բուրում: Դրա համար կարելի է օգտագործել նուրբ բույր ունեցող օծանելիքներ, հաճելի հոտով շամպուն, հոտավետ ձեռքի կրեմներ և այլն: Սակայն պետք է զգուշանալ տարբեր հոտերի միախառնումից, քանզի այն կարող է անտանելի և տհաճ լինել:

Հարցախեղդ անելու սովորություն

«Ու՞ր էիր», «ի՞նչ էր պատահել», «ինչու՞ չէիր զանգահարում»  և այլն : Այս հարցերի ամենօրյա կրկնումը կարող է  լուրջ խնդիրների առաջացնել: Փորձեք հարցեր տալ հնարավորինս քիչ, հավատացեք եթե  տղան ուզենա ինչ-որ բան պատմել կամ բացատրել, դա կանի առանց ձեր հարցերի: Տղաների համար ամենանցանկալի և տհաճ թեմաներից են ՝ հարցեր նախկին ընկերուհիների մասին: «Ինչպիսի՞ն էր նա», «արդյո՞ք ինձ նման էր», «սիրու՞մ էիր նրան» : Մի՛ տվեք հարցեր, առավել ևս անցյալին վերաբերվող: Պետք լինի` կպատմի: Չի պատմում ` հարգեք լռությունը: Ժամանակը գա, ամեն ինչ կիմանաք, սովորեք համբերել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին