▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը պատմել է Ադրբեջանի և չեչեն զինյալների միջև ուղղակի կապերի մասին

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Նախագահ» ֆիլմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշագրավ բացահայտումներ է արել։ Նա պատմել է, թե ինչպիսի ճնշումների է ենթարկվել, երբ 1999 թվականին առաջին անգամ գլխավորել է կառավարությունը, սակայն չի բացահայտել, թե ինչպես է կարողացել հաղթահարել այդ ճնշումները:

«Երբ ես կառավարության ղեկավարն էի, եւ երբ Ելցինը հայտարարեց, որ առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում, նրանցից ոմանք եկան իմ աշխատասենյակ, նստեցին իմ առջեւ եւ ասացին. «Դե, դուք հասկանում եք, որ դուք այստեղ երբեք նախագահ չեք լինի»: Ես ասացի՝ «Կտեսնենք»,- այն ժամանակվա իրադարձություններ է հիշել Պուտինը:

Նա համաձայնել է լրագրողի կարծիքին, որ 1999 թվականին երկիրը փաստացի մի խումբ օլիգարխներ էին ղեկավարում: Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն արձանագրել են Հյուսիսային Կովկասի զինյալների և ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև ուղղակի կապերը՝ Ադրբեջանում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին