▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունների ղեկավարների ամենասիրելի ուտելիքները

Քաղաքական գործիչները, ովքեր էլ որ լինեն նրանք, մեզ պես մարդիկ են՝ հագուստի իրենց նախասիրություններով, հանգստով և ուտելիքների ճաշակով։

Խոհարարներն ասում են, որ մարդու սիրած ուտելիքը շատ բան կարող է պատմել նրա մասին։ Տեսնենք, թե ինչ են նախընտրում ուտել աշխարհի լիդերները։ 

1. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտում է պիստակով պաղպաղակը։



2. 2010 թ.–ի հրապարակվեցին «Երկաթյա լեդիի» օրագրերը։ Պարզվեց, որ Թետչերը պարբերաբար դիետա է պահել, որոնք ներառել են խաշած հավկիթ, թուրինջ, լոլիկ և սև սուրճ։



3. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ լավ ուտեստը պետք է պատրաստված լինի մսից։ Նրա սիրած ուտելիքը խորովածն է։



4. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամենից շատ նախընտրում է KFC–ի կծու հավի թևիկները։



5. Չերչիլն իր շրջապատում հայտնի էր որպես գուրման։ Նա սիրում էր թանկարժեք պանիրներ, ոստրեներ և տապակած վայրի թռչնի միս։



6. Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը նույնպես սիրում էր դելիկատեսներ, երբեմն նույնիսկ շատ հազվագյուտ։ Օրինակ՝ նա օձի, գետաձիու միս և միջատներ էր ուտում։

7. Իսկ արդեն այսօրվա առաջնորդ Կիմ Չեն Ընը առանձնապես չի զիջում իր հորը. նա սիրում է շնաձկան լողակից պատրաստած կերակուրներ, ինչպես նաև 14 տարեկան հասակում տարվել էր օղիով և կարող է միանգամից մի ամբողջ շիշ խմել։ Մեծ է նաև նրա հետաքրքրությունը «Էմմենտալ» պանրի նկատմամբ, ինչի չարաշահման արդյունքում նա վերջերս գիրացել է։

Что любят есть политические лидеры (фото)

8. Բոլորին էր հայտնի ԱՄՆ 37–րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի մեծ սերը կետչուպի հանդեպ։



9. Իսկ ահա Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ոստրեների և ծովախեցգետինների մեծ սիրահար է։ Խմիչքներից նախընտրում է ֆրանսիական կոնյակ և գինի։ Քաղցրեղենից` մեղր։ Նա նույնիսկ կատակում է այդ առթիվ. «Ես գիշերները մեղր եմ ուտում։ Իմ ազգանունն է այդպիսին, ես պարտավոր եմ այն ուտել»։

Что любят есть политические лидеры (фото)

10. Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ձուկը նախընտրում է մսից, սև հացը` սպիտակից։ Նրա սննդակարգի մեջ պարտադիր մտնում են հյութեր, մրգեր, թխվածք և պաղպաղակ։

Что любят есть политические лидеры (фото)

11. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ը ծովամթերքի սիրահար չէ։ Բայց նա սիրում է վարսակի փաթիլներ, որով նա նախաճաշում է ամեն օր։ Ինչպես նաև թագուհին նախընտրում է կարտոֆիլը։ Ալկոհոլից նա սիրում է ջինը։

Что любят есть политические лидеры (фото)

12. Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրում է առավոտյան նախաճաշել խնձորով լցոնած բլիթներով։ Ըմպելիքներից նախընտրում է սուրճ և հայկական կոնյակ։

13. Ղազախստանի նախագահ Նազարբաևը, ինչպես իսկական պատրիոտ, նախընտրում է արգանակի մեջ մատուցվող բեշպարմակը։ Նա ծովամթերքի սիրահար է։ Նախաճաշում է վարսակի փաթիլներով և մրգերով, իսկ ընթրիքին ուտում է հիմանականում բանջարեղենից պատրաստված ապուրներ։

Что любят есть политические лидеры (фото)

Աղբյուրը՝ Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին