▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հատ ծանոթ երեխա ունեի, կանեփ ուզեց, տվեցի. թմրամիջոցի ապօրինի յուրացման դեպք է բացահայտվել

Ոստիկանությունը թմրամիջոցների ապօրինի յուրացման հերթական դեպքն է բացահայտել: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, հուլիսի 20-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել 22-ամյա Հարություն Սիսակյանին եւ 31-ամյա Արթուր Դավթյանին, որոնց մոտ հայտնաբերվել է թմրամիջոց:

Պարզվել է, որ երիտասարդները թմրամիջոցը ձեռք են բերել Գոռ Եղիազարյանից, վերջինս էլ՝ Գեւորգ Խուրշուդյանից: 22-ամյա Գոռը պատմել է, որ Հարությունն է իրեն դիմել, ինքն էլ ընդամենն օգնել է:

Գեւորգն էլ իր հերթին ցուցմունք է տվել՝ հաստատելով, որ թմրամիջոցն իրենից են ձեռք բերել: «Մի հատ երեխա ծանոթ ունեի, կանեփ ուզեց, տվեցի»,- ասել է Գեւորգ Խուրշուդյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հարություն Սիսակյանը, Արթուր Դավթյանն ու Գոռ Եղիազարյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Գեւորգ Խուրշուդյանը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին