▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հուլիսի 29-ին հոգեմետ դեղերի ազդեցության տա՞կ են եղել

 

armtimes.com-ը գրում է. Հուլիսի 29-ի գիշերը, Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում եւ Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները հատուկ գործողություններ իրականացրեցին, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Բնակիչները պատմել էին, որ այդ օրը ոստիկանները պայթուցիկ առարկաներ են գցել Սարի թաղի տները, որոնց պայթյունից բազմաբեկորային վնասվածքներ են ստացել: Այդ օրը նույնիսկ 2 ամսեկան երեխա է հոսպիտալացվել, իսկ 16-ամյա մի տղա կորցրել էր ձախ աչքը: Armtimes.com-ի թղթակիցն էլ միջադեպից րոպեներ առաջ Սարի թաղում ականատես է եղել, թե ինչպես է մի քաղաքացի ասել, որ իրեն վատ է զգում եւ հաբ ընդունել, որից հետո անարգել անցել է ոստիկանական պատը, վերցրել մահակն ու հարձակվել ցուցարարների վրա: Թե ինչ հաբեր էին ընդունել քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնց բազմաթիվ լրագրողներ եւ քաղաքացիներ ճանաչել էին, փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության  հետ կապի վարչութան պետ Աշոտ Ահարոնյանից:  

-Պարոն Ահարոնյան, համացանցում տեսանյութ է տարածված, որտեղ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինչ-որ բան են գցում բերանները: Ի՞նչ են ընդունում:

-Կա հարուցված քրեական գործ, բոլոր տեսանյութերն ուսումնասիրվում են:

-Այսինքն՝ կոնկրետ այդ դեպքո՞վ է հարուցված քրեական գործը, թե՞ առհասարկ միջադեպի հետ կապված:

-Միջադեպի հետ կապված ամեն ինչ:

-Այդ քաղաքացիական հագուստով ոստիկանները տարբերակիչ նշան չունեին…:

-Խնդրում եմ, միանշանակ մի ասեք:

-Տարբերակիչ նշան ունեցե՞լ են:

-Դեռ պետք է պարզվի՝ քաղաքացիականները ոստիկա՞ն են, թե՞ ոստիկան չեն: Ծառայողական քննությունը մեզ մոտ կա: ՀՔԾ-ում կա քննություն:

-Այլ հարց տամ:

-Առաջին հարցին պատասխանեմ՝ կա հարուցված քրեական գործ, դիմեք իրենց (ՀՔԾ):

-Ոստիկանությունն ունի հոգեմետ դեղեր, որոնք նախատեսված են ոստիկանության ծառայողների համար հատուկ գործողություններ իրականացնելու ժամանակ օգտագործելու նպատակով:

-Համարեմ անհեթեթ հարց, չպատասխանեմ:

Որքան էլ անհեթեթ թվա հարցը, բայց Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ տեսանյութում պատկերված անձինք ընդունել են հոգեմետ դեղերից պատարստված հաբեր: Մեր տեղեկություններով, դրանք պատրաստվել են ՀՀ ոստիկանության լաբորատորիայում, խիստ գաղտնի պայմնաններում: Այդ հաբերը կապտագոն տեսակի ամֆետամիններ են, որոնց բաղադրությունը տարբեր է լինում (ըստ պանաջարկի):

Ի՞նչ է ամֆետամինը

Ամֆետամին (ալֆա մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակն է), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով։ Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է: Երեւանում դեռեւս 2010 թվականին մի խումբ քաղաքացիների կողմից ապօրինի եղանակով փորձ է արվել ստանալ կապտագոն, որն իրավապահները բացահայտել են: Օրինակ՝ ոմն Հ. Համբարձումյանը 2010թ. մայիսին Ա. Մելիքյանից տեղեկանալով առանձնապես խոշոր շափի՝ 15 կգ «ամֆետամին» թմրամիջոցի գնորդի առկայության մասին, դրա վերաբերյալ տեղեկացրել Է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց 3 փողոցի թիվ 12 կիսակառույց տան հողամասում իրացնելու նպատակով «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու լաբորատորիա կառուցած Արմեն Բաղդասարյանին: Իրացնելու նպատակով նշված լաբորոտորիայում առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու եւ դրա 1 կիլոգրամն Աղվան Վարդանյանին 1500 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ Ա. Մելիքյանի եւ Ա. Բաղդասարյանի հետ նախնական համաձայնությամբ, 2010թ. մայիսի 19-ին, գնորդ Ա. Վարդանյանին փոխանցելու համար, Երեւանի Նոյ թաղամասում Ա. Բաղդասարյանից ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի աղի նմուշը, որից հետո նույն օրը, Ա. Մելիքյանի եւ Ա. Վարդանյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, այն ապօրինի իրացրել Է վերջինիս: Սա փաստում է, որ նման հաբեր ստանալն առանձնապես բարդ բան չէ:

Ամֆետամինի օգտագործման իրավական կարգավորումը

ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի ընդունման արդյունքում ամֆետամինը դարձավ հսկման երկրորդ ցանկի նյութ։ Այն խստորեն վերահսկվում է բազմաթիվ երկրներում: Որոշ երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան և Ճապոնիան, արգելել են անգամ փոխարինող ամֆետամինի գործածումը բժշկական նպատակներով: Այլ երկրներում, ինչպիսիք են՝ Կանադան, ԱՄՆ-ը, Թայլանդը եւ Մեծ Բրիտանիան, ամֆետամինը սահմանափակ գործածման ցուցակում է եւ թույլատրվում է բժշկական կիրառման համար: Հայաստանում ամֆետամինը ներառված է «Թմրամիջոցների,հոգեմետ (հոգեներգործուննյութերի և 

 դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)» ցուցակ N2-ում՝«Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուննյութեր

 որոնցշրջանառությունը Հայաստանի Հանրապետությունումսահմանափակ է», իսկ բրոլամֆետամինը, դեքսամֆետամինը եւ լևամֆետամինը՝ ցուցակ N1-ում՝ «Թմրամիջոցներ և հոգեմետ(հոգեներգործուննյութեր

 որոնց շրջանառությունըՀայաստանի Հանրապետության 

 տարածքում արգելվում է»:

Ի՞նչ ազդեցություն կարող է գործել մարդու վրա ամֆետամինը

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամֆետամինը և մեթամֆետամինը լայնորեն կիրառվում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի զինված ուժերի կողմից՝ որպես խթանիչ և ակտիվությունը բարձրացնող միջոցներ: Երբ հայտնի դարձան ամֆետամինի կախվածություն առաջացնելու հատկությունները, կառավարությունները սկսեցին խստորեն վերահսկել դրա վաճառքը։

Ամֆետամինի վաճառքը

Ամֆետամինը մինչ օրս անօրինականորեն սինթեզվում է գաղտնի լաբորատորիաներում և վաճառվում սև շուկաներում, հիմնականում՝ եվրոպական երկրներում: ԵՄ անդամ երկրներում, 2013 թվականի տվյալներով, շուրջ 1,2 միլիոն երիտասարդ անօրինական ճանապարհով գործածում են ամֆետամին կամ մեթամֆետամին

Ե՞րբ է այն սկսել լայնորեն կիրառվել

Իսլամական պետության հանցագործների մոլեգնության հետևում կանգնած են «սարսափի հաբերը»-«կապտագոն» հզոր ամֆետամինը, որը սպանում է խղճահարությունը եւ ֆիզիկական դիմացկունություն տալիս:

«Il Giornale» պարբերականը հրապարակել է Ջան Միկալեսինի հոդվածը, որը պատմել է, որ կապտագոնն առաջին անգամ կիրառվել է Կահիրեում: «Սարսափի միկստուրան» տարածվում էր «արաբական գարնան» հետ մեկտեղ, որպես հեղափոխության երկարացման և խստացման դեղ, որն ամբոխին կատաղություն էր տալիս, որոնք պատրաստ էին իրենց զոհաբերել Թունիսից մինչև Եգիպտոս, Լիբիայից մինչև Սիրիա:

Մահացու ամֆետամինը մղջավանջ դարձավ Մերձավոր Արևելքի համար. էքստազի մեջ մարդիկ կոտորում եւ սպանում են ժպիտը դեմքին եւ դատարկությունը՝ գլխի մեջ: Առաջին քիմիական թեստերն անցկացրել է Իտալիայի ոստիկանությունը (կարաբիներները): 2013 թ. ժամանելով Լիբիա, որպեսզի փորձեն զինյալների խումբը վերածեն «կանոնավոր բանակի», եւ արյան հետազոտության շնորհիվ նրանք հասկացան, որ պոտենցիալ կուրսանտների առնվազն 30% թմրամոլ է:

Այսօր, կապտագոնն Իսլամական պետության զինյալների մոլեռանդությունը կենդանական վայրենության /ագրեսիվության/ է վերածում: Այս դեղահաբերը, որոնք այժմ արտադրվում են Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներում, վերածվել են պատերազմի և ահաբեկչության իսկական վառելիքի՝ եզրափակում է հոդվածի հեղինակը:

Տվյալ պրեպարատները թմրանյութ են, որը ոչ միայն բարձրացնում է վստահության զգացմունքը, բայց եւ զրկում է հանգստի ու քնի անհրաժեշտությունից: Մեծ քանակի դեպքում ինտենսիվ հոգեկան խթանում է առաջանում, իսկ ակտիվ անքնությունը կարող է տեւել մինչեւ 3 օր: Հոգեխթանիչների երկար կիրառումը կարող է հոգեկան խանգարումներ առաջացնի, որոնք հաճախ ուղեկցվում են ցնորքներով եւ զառանքներով, որն ագրեսիայի ծայրահեղ աստիճանի է հանգեցնում (ինչը մինչ այժմ նկատվում է օկուպացված Ուկրաինայում):

RIA Novosti-ին էլ անրադառնալով նույն թեմային, 2015 թվականին գրել էր՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունն արտադրում է ուժեղ ներգործող ամֆետամին կապտագոն՝ սեփական կարիքների, ինչպես նաև արտաքին շուկաներում իրացման համար։ Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել էր Թմրանյութերի ու հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչության գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը: Նա նշվում է, որ այդ թմրամիջոցի ազդեցության տակ գրոհայինները դառնում են ավելի ագրեսիվ ու դաժան։

Ուկրաինական հեղափոխության ժամանակ նույնպեսօգտագործվել է ամֆետամին: 

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին