▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի ընտանիքը

 

Wnews.am-ը ներկայացրել է մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի ընտանիքին։

Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանն ունի երեք զավակ՝որդին Հայկը եւ դուստրեր Սեդան ու Արինան։

«Իմ պատկերացմամբ՝ երջանկությունը կյանքում ինքնադրսեւորվել կարողանալն է: Երջանկությունը լավ ընտանիքն է, զավակները, այն սերն է, որ մարդ կարողանում է վայելել հասարակության շրջանում, ընտանիքում, շրջապատում: Ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում, որովհետեւ ունեմ այդ սերը»,- ասում է պարոն Ամիրյանը:

Արմեն Ամիրյանի կինը Նարինեն է։ 25 տարուց ավելի է, նրանք միասին են։

«Ոչ միայն սիրահարվել եմ, այլեւ գիտակցել, թե ում հետ եմ ամուսնանում. երբեմն լինում է միայն սերը, հետագայում գիտակցությունը դավաճանում է սիրուն, կամ սերն է դավաճանում գիտակցությանը: Մենք ամուսնացել ենք ե՛ւ սիրով, ե՛ւ գիտակցությամբ»,- նշում է Արմեն Ամիրյանը:

Նա չի կարող պատկերացնել, որ իր կինը կարող էր լինել մեկ ուրիշը:

«Իմ կինն իմ ստեղծագործական, աշխատանքային ճանապարհին միշտ իմ կողքին է եղել, միշտ փորձել է ինձ համար հավելյալ դռներ բացել իմ գիտակցության, մտածողության մեջ, մարդկային փոխհարաբերություններում, ուղղորդել է այն ճիշտ ճանապարհով, որով մենք շարժվել ենք առաջ: Ուր էլ գնամ, իմ փարոսը, դրոշակակիրը մնալու են իմ կինը եւ իմ ընտանիքը»,- ասում է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին