▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սողոմոն Թեհլիրյանի որդին

 

1921-ի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։

«Երբ մեծ քանակությամբ մեզ տեղահան արեցին ու քարավաններով քշեցին, քաղաքից դուրս գալու առաջին իսկ օրը պահապան զինվորները թալանեցին մեզ: Ու հետո կրակ բացեցին: Մեկը քաշեց ու տարավ քրոջս, մայրս գոռաց` աչքերս քոռանան…հարված ստանալուց հետո ես տեսա, թե ինչպես եղբորս գլուխը կացնով կիսեցին: Մայրս ուշաթափվեց: Գլխիս հարված ստացա ու ընկա, չգիտեմ, թե ինչքան մնացի այդպես, գուցե երկու օր: Բայց, երբ աչքերս բացեցի, շուրջս դիակներ էին, ողջ քարավանը սպանված էր, մորս դիակն ընկած էր երեսնիվայր, իսկ եղբորս դիակը` ինձ վրա»,- դատավարության ժամանակ պատմել էր Սողոմոն Թեհլերյանն, ով աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունել է իր մեղքը, սակայն դատարանը Սողոմոնին անմեղ է ճանաչել:

Ռեժիսոր և բեմադրիչ Գոհար Սեկուլիչի «Սողոմոնի որդին» վավերագրկան ֆիլմում, Սողոմոնի որդին խոստովանում է, որ հոր փոխարեն ինքն էլ կաներ նույնը:

«Ես կարծում եմ, որ դա այնքան բնական ռեակցիա է, երբ տեսնում եք, որ ձեր բնակված վայրը, որտեղ հասունացել եք, վերածվել է ավերակների, մանավանդ նա տեսել էր, թե ամենասկզբից ինչ է կատարվում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին