▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Jean-Paul Existential Cafe & Navavar.Նոր շունչ, հին ավանդույթներ

Երևանի սրտում, Արամի 42/1 հասցեում գտնվող Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում և Նավավար ակումբում, որոնք, ինչպես գրող Արամ Պաչյանն է դիպուկ նկատել, մեր ժամանակներում ավանդույթ ստեղծող եւ փոխանցող գլխավոր վայրերից է, նոր շունչ է տիրում:

Եվ առաջին հարկում գտնվող Նավավարը, և երկրորդ հարկում գործող Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանը շարունակում են շնչել արվեստով, սիրով և գինով....

Երկու հարկերում էլ ցուցահանդեսներ են, որոնք փոխվում են ըստ ժամանակացույցի՝ ներկայացնելով ինչպես վաստակաշատ, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողների: Նավավարում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են տանգոյի երեկոներ, համերգներ, արվեստ ստեղծող DJ-ների ելույթներ, իսկ Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում՝ գրական քննարկումներ, մարդկանց համախմբող տարբեր խաղեր: Նշենք, որ Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանը արդեն ներկայացնում է նաև ֆրանսիական անզուգական գինիներ, որոնց առաջին մուտքը ինչպես Ժան Պոլ, այնպես էլ Հայաստան, մեզ հետ տոնեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, հարգարժան փոխդեսպանը, հասարակական ու մշակութային գործիչներ, գինեգործներ, լրագրողներ:

Հետևեք Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանի և Նավավարի ֆեյսբուքյան համատեղ էջին ու տեղեկացված եղեք մեր հյուրընկալ և ջերմ օջախում կազմակերպվող միջոցառումների մասին:

Հեռախոս: 041 04 42 01

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին