▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ինձ այլևս սուրբ չեմ համարում, ես արդեն ինձ Աստված եմ կոչում. Նարեկ Բարսեղյան

 

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 30-ից Արամի 42/1 հասցեում գործող Ժան Պոլում կներկայացվեն երիտասարդ նկարիչ Նարեկ Բարսեղյանի աշխատանքները: Asekose.am-ը զրուցել է նկարչի հետ սպասվող ցուցահանդեսի, իր գործունեության մասին և ոչ միայն:

Վստահ եմ` Ժան Պոլի ցուցադրությունը միայն կնպաստի իմ զարգացմանը

Անկեղծ լինեմ` Ժան Պոլի ցուցահանդեսի մասին գաղափար անգամ չունեմ, թե ինչ կլինի, նախօրոք ոչինչ չեմ պլանավորել: Ժան Պոլ ժամանակ առ ժամանակ գալիս ու խմում եմ, երբ առաջարկ ստացա ցուցադրելու գործերս, դուրս եկավ գաղափարը: Քանի որ ես թանգարանային մշակույթից հեռու եմ կանգնած ու փորձում եմ շատ ավելի մոտ կանգնել հասարակ մարդուն` թե նկարներով, թե նրանց միջավայրով, ուստի` Ժան Պոլի ցուցադրությունը վստահ եմ` միայն կնպաստի իմ զարգացմանը։

Լսարանին ոչինչ չի ասելու

Նույնիսկ չգիտեմ դեռ, թե Ժան Պոլում քանի գործ կցուցադրեմ: Կարծում եմ, որ մոտ 7 գործ կլինի: Նշեմ, որ որևէ կոնկրետ հաղորդագրություն տվյալ նկարները չունեն, այն բացարձակապես չկա: Նշեմ, որ շուտով ԱՓ ցուցասրահում կլինի իմ անհատական նախագիծը, որում կլինի բավական շեշտված ուղերձ, իսկ այստեղ այն չկա:

Հիտլերից մինչև Աստված

Առաջին` «Իմ պայքարը» խորագիրը կրող ցուցահանդեսի վերնագիրը պատահական ընտրված չի եղել, այն Ադոլֆ Հիտլերի նույնանուն գրքի հիման վրա եմ դրել: Չակերտներ չեմ ցանկանում բացել, եզրահանգումներ կարող եք ինքներդ անել: Ժան Պոլի ցուցահանդեսի խորագիրը լինելու է «Իմ անունը Աստված է»: Դա իմ հանրային լինելու փորձն է, ես երջանկանում եմ հարցեր տալուց, դա յուրահատուկ մի հարց է, որի պատասխանը դեռ չունեմ:

Փառք, փող ու ազատություն. միայն դրանց առկայության դեպքում իմ ազատությունը չի սահմանափակվի

Հաղթանակների հասել եմ ու հասնում եմ ամեն օր,  երազանքների և մշտապես պայքարելու մասին նախկինում ասված մտքերս միայն ցույց են տալիս իմ երազող, մաքսիմալիստ տեսակը: Գիտեմ, որ կարևոր է ունենալ հստակ երազանքներ, ես դրանք ունեմ ու գնում եմ դեպի դրանք, կարող եմ ասել, թե որոնք են դրանք. Իհարկե, փառք, փող ու ազատություն: Միայն այդ երեքի առկայության դեպքում իմ ազատությունը չի սահմանափակվի, ես միշտ երազել եմ անկախ լինել փողից, բայց միայն դա ունենալու դեպքում եմ ազատ լինում դրանից:  Ես պատկերացնում եմ իմ կյանքն առանց նկարելու, ու իմ երջանկությունը դրանից չի պակասի: Ինձ պետք է միայն ստեղծել ինչ-որ բան, ու ամենևին էական չէ, թե ինչ: Այս պահին ես դա անում եմ նկարելով, ով իմանա ապագայում ինչպես կբավարարեմ ինձ, ամեն բան հավանական եմ համարում ու ոչինչ կատարյալ չեմ համարում...

Նախկինում ասել է. «Ըստ իս՝ երազանքին հասնելու կարևոր գրավականն է՝ միշտ լինել սոված և կուրորեն հավատալ այն մտքին, որ ես սուրբ գործ եմ անում, ես ունեմ առաքելություն: Ես հասարակ մարդ չեմ և կոչված եմ սուրբ լինելու»: 

Հիմա ինձ այլևս սուրբ չեմ համարում. ես արդեն ինձ Աստված եմ կոչում

Սոված լինել ասելով նկատի չունեմ հաց չուտել, այլ ունենալ քաղց դեպի քո գործը, իսկ նկարիչը պարտավոր է հարուստ լինել, ես ինձ հիմա այլևս սուրբ չեմ համարում: Ինչպես արդեն ասացի` ես արդեն ինձ Աստված եմ կոչում:

Իմ առօրյան ձանձրալի է անցում

Դեռ բավարար գումար չեմ աշխատում անկախ լինելու համար գումարից, բայց վստահ եմ` դրա ժամանակը մոտ է: Իմ առօրյան բավական ձանձրալի է անցում, աշխատում եմ Լոֆթում, իսկ այն օրերը, որ տանն եմ լինում, ուրեմն` արվեստանոցում եմ լինում: Գիրք քիչ եմ կարդում ու շատ գրում եմ, երբեմն ընկերոջս հետ երաժշտություն ենք ստեղծում, ինչից ինքս մեծ հաճույք եմ ստանում: Նշեմ, որ նաև ֆիլմեր եմ նկարահանում, դա էլ է իմ ամենասիրած գործերից: Դրանք դեռ սիրողական են, բայց լիամետրաժ ֆիլմ նկարելու մեծ ցանկություն ունեմ:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին