▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու այլ հյուրեր՝ Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանում

Երևանի սրտում, Արամի 42/1 հասցեում գտնվող Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում, որ, ինչպես գրող Արամ Պաչյանն է դիպուկ նկատել, մեր ժամանակներում ավանդույթ ստեղծող եւ փոխանցող գլխավոր վայրերից է, նոր շունչ է տիրում:

Աշնան վերջին օրը Ժան Պոլում բացվեց երիտասարդ ու տաղանդավոր նկարիչ Նարեկ Բարսեղյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Իսկ ձմռան առաջին օրվանից մենք ազդարարեցինք, որ Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահ Արթուր Ավետյանի հիմնադրած  «Ավետյան» ընկերության հետ համագործակցելով, ներկայացնելու ենք  ֆրանսիական գինիներ, որոնց մեծ մասը Հայաստանում առաջին անգամ է լինելու:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, հարգարժան փոխդեսպանը, հասարակական ու մշակութային գործիչներ, գինեգործներ, լրագրողներ:

Հետևեք Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանի և Նավավարի ֆեյսբուքյան համատեղ  էջին ու տեղեկացված եղեք մեր հյուրընկալ և ջերմ օջախում կազմակերպվող միջոցառումների մասին: 

72157689124391791

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին