▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան, սթափվե՛ք, մենք չենք փչացրել այն, ինչն արդեն փչացած էր

 

 

 

 

 

 

 

Օրեր առաջ անդրադարձել էի Տիգրան Մնացականյան և Մարիամ Հովհաննիսյան  սիրային պատմությանը` նշելով, որ ըստ Մարիամի ֆեյսբուքյան էջում նշված տարիքի և պարզ մաթեմատիական հաշվարկի` նրանց աղմկահարույց պատմությունը սկվել է, երբ Մարիամն ընդամենը 15 տարեկան էր: Ինչպես և սպասելի էր, իմ հրապարակումը համացանցում մեծ իրարանցում պետք է առաջացներ, մեկը մյուսին հաջորդում էին մեկնաբանություններ, որոնց համաձայն` Տիգրանը կապվել էր անչափաս աղջկա հետ:

Հատկանշականն այն է, որ դերասանը ֆեյսբուքում մեկնաբանություններ հատվածում պատասխանել էր մեղադրանքներից մի քանիսին` նշելով, որ արտահայտվելուց առաջ մտածեն, իսկ բարոյականության մասին խոսողներին էլ հորդորել էր մի փոքր վիրավորելուց առաջ խորհեն և ամեն ինչ կհասկանան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսնելով Տիգրանի արձագանքը` Asekose.am-ի լրագրողը փորձեց կապ հաստատել և ստանալ նրա մեկնաբանությունը, սակայն վերջինս մեր լրագրողի հետ բավական կոպիտ էր և կտրուկ: Ավելին` ասաց, որ ոչինչ չի մեկնանաբանի,  նշեց, որ առանց իմանալու բաներ ենք գրում, և ամենակարևորը` շեշտեց. «Ամեն ինչ փչացրիք»:

Հաշվի առնելով, որ Մարիամի տարիքի բացահայտումն անողը ես էի, ինձ մոտ հարց է առաջանում` Տիգրան, փչացրի՞նք, թե՞ պարզապես դաժան իրականությունը ներկայացրինք: Մենք պարզապես ուշադիր եղանք, թեպետ Ձեր երիտասարդ սիրելի Մարիամն այնպես է հանրայնացրել այս ամենը, որ առանց ավելորդ ուշադրության էլ անհնար էր` աննկատ մնար: Պարզապես երկու հարց եմ ուզում ուղղել Տիգրանին.

Ինչու՞ եք վրդովվում այն դեպքում, որ Ձեր սիրային պատմության աղմկահարույց մանրամասներն առաջին ներկայացնողը հենց Ձեր սիրելին էր: Լռեցրեք նրան կամ էլ ինքներդ մի դժգոհեք:

Այս ամենն արվեց Ձեր կողմից, որպեսզի վարկանիշ բարձրացնե՞ք և ուշադրություն գրավե՞ք: Եթե այո, ուրեմն` այլևս մի դժգոհեք և սպառնացեք, ավելին` մի պնդեք, որ փչացրել ենք ինչ-որ մի բան: Թե չէի՞ք հաշվարկել հանրության արձագանքը և մտածում էիք, որ մարդիկ չեն քննադատի 21 տարվա տարիքային տարբերությամբ սիրային կապ, որում երիտասարդ աղջիկը խոստովանում է, որ կապվել էր ամուսնացած տղամարդու հետ:

Վերջաբանի փոխարեն  մնում  է պարզապես ասել`  Տիգրան, սթափվե՛ք, մենք չենք փչացրել այն, ինչն արդեն փչացած էր:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Կարդացեք նաև` Տիգրան Մնացականյանն ու նրա 2-րդ կինը սկսել են հանդիպել, երբ Մարիամը դեռ 15 տարեկան էր. նոր բացահայտումներ

Առանց իրականությունն իմանալու`անիծում են մարդկանց. Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինն իրեն քննադատողներին

Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը, շատ եմ ցավեցրել նախկին կնոջս. Տիգրան Մնացականյան

Դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ ամուսնացել է իրենից 21 տարով փոքր աղջկա հետ

«Տիգրանը չի սիրել կնոջը». Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինը` իրենց տարիքային մեծ տարբերության մասին

40-ամյա Տիգրանն իր 1-ամյա երեխային թողած` ընկել է 19-ամյա աղջնակի հետևից, ով հիմար սելֆիներից զատ ոչինչ չի անում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին