▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ լինելն ինձ համար վսեմություն է. Միհրան Հարությունյան

 

Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում Ռիո Դե Ժանեյրոյում կայացած օլիմպիադայից լուսանկար է հրապարակել` գրելով հետևայալը.

«Հայ լինելն ինձ համար վսեմություն է։ Պաշտում եմ կրոնս, ժողովրդիս ու երկիրս»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ռիոյում Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից ակնհայտ կողմնակալ մրցավարության պատճառով:  Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ էր, իսկ Միհրանի մրցակիցը սերբ Դավոր Շտեֆանեկն էր: Մենամարտի ընթացքում Միհրանը շարունակ ակտիվություն էր ցուցաբերում, սակայն հանիրավի պատժվեց «պասիվության» պատճառով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին