Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է երկրում տիրող կոռուպցիայի և թալանի մասին.
«Ես նույնիսկ իմ ամանասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակորեն մտածել, որ երկրի վիճակն այնպիսին կարող է լինել, ինչպես այսօր է, որ կարող է թալանի ծավալն ու մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին: Ես եթե Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ կոռուպցիան, չարաշահումները կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամին հանդիպելիս, ես կատակ չեմ արել: Ես դա ասել եմ ամենայն լրջությամբ»,- նշել է վարչապետը՝ անդրադառնալով նաև վերջին շրջանում ՊԵԿ-ի բացահայտումներին.
«ՊԵԿ-ն այսօր այնպիսի բացահայտումներ է անում, որոնք դուք չէիք կարող երևակայել նույնիսկ 4 ամիս առաջ, այսօր ՊԵԿ-ը չվճարված այնպիսի հարկեր է բացահայտում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին ընդամենը մի քանի ամիս առաջ»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Կլինեն մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին. վարչապետը՝ կադրային քաղաքականության մասին
Ի՞նչ են քննարկել. Փաշինյանը՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մանրամասների մասին
Եթե օրենքով հիմք կա, որևէ մեկը չի պլստալու. Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին ձերբակալելու մասին
Բացառվում է Արցախի խնդրի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան
Իհարկե, «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ կհանդիպեմ. Նիկոլ Փաշինյան