«Ըստ էության մենք պետք է արձանագրենք հետևյալը՝ նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ՝ նոր, հին և մարդիկ, ովքեր, լինելով հին ժամանակներում աշխատած մարդիկ, նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը։ Մենք պետք է արձանագրենք, որ այսպիսի նոր իրավիճակում իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը». այս մասին այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության վարած կադրային քաղաքականությանը։
«Սա վերաբերվում է բոլորին, այս իրավիճակը նոր է և հին կադրերի համար, այս իրավիճակը նոր է և նոր կադրերի համար, այս իրավիճակը նոր է նաև այն կադրերի համար, ովքեր փոփոխության շրջանում նաև կարգավիճակային փոփոխության են ենթարկվել։ Եվ կարավարության, նաև իմ վարած քաղաքականության ամենակարեւոր խնդիրը, որ լուծել եմ առաջին փուլում՝ հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելը, արձանագրելը:
Հիմա պետք է հասկանանք, որ տեղի է ունենում ադապտացիայի շրջան, որը վերաբերում է բոլորին: Այս ադապտացիայի շրջանում բոլոր 3 խմբերում լինելու են մարդիկ, ովքեր բառիս լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին և մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին, և, դա անխուսափելի է:
Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, շարքային փոփոխություն չէ, դա գործելաոճի փոփոխություն է, դա նպատակների փոփխություն է, դա մեր ազգային եւ պետական ամբիցիաների փոփոխություն է: Այս իրավօճակը չի կանխատեսվել կամ կանխատեսվել է շատ փոքր խումբ մարդկանց կողմից, մնացածների համար սա անկանխատեսելի իրավիճակ է: Մենք պետք է ուղիներ փնտրենք մեր ազգային լավագույն ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ընդգրկելու համար»։
Կարդացեք նաև՝ Կլինեն մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին. վարչապետը՝ կադրային քաղաքականության մասին
Ի՞նչ են քննարկել. Փաշինյանը՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մանրամասների մասին
ՊԵԿ-ն այսօր բացահայտումներ է անում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին մի քանի ամիս առաջ. Նիկոլ Փաշինյան
Բացառվում է Արցախի խնդրի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան
Եթե օրենքով հիմք կա, որևէ մեկը չի պլստալու. Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին ձերբակալելու մասին