▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե օրենքով հիմք կա, որևէ մեկը չի պլստալու. Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին ձերբակալելու մասին

Այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, որ նախկին նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը շատերի բիզնեսներում 50 % բաժնեմաս ունի, որի մասին հայտարարել է նաև Փաշինյանը, ընդդիմադիր գործիչ լինելու շրջանում, սակայն հեղափոխությունից հետո որևէ նման դեպք չի բացահայտվել։

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրականում իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ ասում են՝ իսկ  չի լինի՝ կիրակի օրը օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք։ Երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք, կներեք, ինձ համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։ Ասում են, «Բա ինչի՞ այ էս մարդուն էսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ էն մի մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին։ Այստեղից ինչ հետևություններ է պետք անել՝ բա որ ասում  էինք դեռ 2002 թվականին...

 

 

 

 

 

 

 

 

Տեսեք՝ ես ցանկանում եմ, որ հստակ արձանագրենք մի  բան, որ այս պրոցեսը տեղի չի ունենում, որ ես առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ասում եմ այսօր բռնում եք այսինչին, այնինչին, խուզարկում եք այնինիչին, բաց եք թողնում այնինչին։ Այդպես չէ գործընթացը... Գործերը, որ բացահայտվել են, ինչի՞ հիման վրա են բացահայտվել։ Եղել է կոնկրետ օպերատիվ տեղեկություն, եղել է կոնկրետ քաղաքացու դիմում, եղել է կոնկրետ քաղաքացու ահազանգ։ Հիմա, եթե դուք հարցնում եք կոնկրետ որևէ այլ օպերատիվ տեղեկություն կա, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ պատասխանի։ Ի նկատի ունեմ, որ այսօր որևէ բան չի բացահայտվել, դա չի նշանակում, որ վաղն այդ որևէ բանը չի բացահայտվի, կամ իմ հայտարարությունը չի նշանակվում, որ, ահա, անպայման որեւէ բան կբացահայտվի։

Կարծում եմ ՝ ոչ ոք չի կասծակում կոռուպցիայի դեմ պայքարի մեր անկեղծությանը։ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ եւ որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն  եւ օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ հարցեր լուծելու համար։  Որևէ մեկը չկասկածի, թե որևէ մեկը, որին բռնելու և պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ Ձեզ»,– նշեց Փաշինյանը։

Կարդացեք նաև՝ Կլինեն մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին. վարչապետը՝ կադրային քաղաքականության մասին

Ի՞նչ են քննարկել. Փաշինյանը՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մանրամասների մասին

ՊԵԿ-ն այսօր բացահայտումներ է անում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին մի քանի ամիս առաջ. Նիկոլ Փաշինյան

Բացառվում է Արցախի խնդրի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Սազու՞մ է. Փաշինյանը՝ սուպերվարչապետական կոստյումի և վարչապետի ու նախագահի լիազորությունները բալանսավորելու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին