▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառվում է Արցախի խնդրի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

 

 

 

«Կարծում եմ՝ մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ կառավարության որևէ պաշտոնյայի հարցնում ենք՝ ընդունելի՞ է իր համար արդյոք «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը: Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով, այլ՝ ազգովի, թե մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի: Ես կարող եմ ասել մի բան. Ես բացառում եմ ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: ՀՀ-ում չի կարող լինել մի իշխանություն, որը կարող է նման լուծման գնալ»,- շեշտել է վարչապետը:

Նա նկատել է, որ ինքը միշտ հայտարարել է այն մասին, որ փոխզիջման համար կարևոր է, որ 2 կողմը պատրաստակամ լինի զիջման.

«Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք ցանկանում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը  պատրաստ չէ փոխզիջման: Երբ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, այդ ժամանակ կքննարկենք, կքննարկենք ոչ թե կառավարության մակարդակով, այլ՝ ազգովի, որ հասկանանք, թե մեզ համար փոխզիջման ինչի հնարավորություն գոյություն ունի»,- ասել է նա:

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ հեղափոխությունից հետո ադրբեջանական կեցվածքի, ագրեսիվության մեծացումը կապված է այդ երկրի ղեկավարության մտավախության հետ, թե Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգևորված լինել Հայաստանում եղած ժողովրդավարական փոփոխություններով, կոռուպցիայի դեմ պայքարով.

«Նրանք փորձում են իրենց հանրության ուշադրությունը շեղել դեպի Արցախի հարց և թշնամական հովանոցի տակ շարունակել իրենց ավանդական քաղաքականությունը: Գուցե սա ամենամեծ խնդիրն է, որ ունենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Կլինեն մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին. վարչապետը՝ կադրային քաղաքականության մասին

Ի՞նչ են քննարկել. Փաշինյանը՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մանրամասների մասին

ՊԵԿ-ն այսօր բացահայտումներ է անում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին մի քանի ամիս առաջ. Նիկոլ Փաշինյան

Սազու՞մ է. Փաշինյանը՝ սուպերվարչապետական կոստյումի և վարչապետի ու նախագահի լիազորությունները բալանսավորելու մասին

Եթե օրենքով հիմք կա, որևէ մեկը չի պլստալու. Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին ձերբակալելու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին