▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ շոու չկա, «ասֆալտին փռելով» հաճույք չենք ստանում. Վալերիյ Օսիպյան

 

Ասօր ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  «օլիգարխներին և թիկնապահներին ասֆալտին փռելու» հրահանգը 2 ժամ ուշ կատարելուն, նշել է.

«Այս ռեյդերի մշտապես շարունակվում են, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ստուգվում են։ Մշտապես այդ գործընթացն իրականցվել է»:։

Իսկ հարցին՝ արդյոք «օլիգարխների թիկնապահներին ասֆալտին փռելու» տեսարանները արդյոք շոուներ չե՞ն, Վալերիյ Օսիպյանը  շեշտել է, որ որևէ շոու չկա.

 

 

 

 

 

 

 

 

«Ես իմ գործունեության ընթացքում շոուներով չեմ զբաղվել, այլ առաջնորդվել եմ օրենքով։ Իսկ ովքեր շոուներ են անում, փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ապա վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեք այսպես չի աշխատել, ինչպես հիմա: Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որևէ քաղաքացու գետնին, պատին կամ մեքենային «դեմ տալուց», բնավ ոչ, մենք հաճույք չենք ստանում: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ անձի մոտ կա զենք, կա տեղեկություն, որ նա կրում է զենք, իսկ զինված քաղաքացին ոստիկանության աշխատակցի համար համարվում է վտանգ։ Ստուգելուն պես, երբ տեսնում ենք օրինական է, այնուհետեւ այն փոխանցվում է փորձաքրեագիտական՝ ճշտելու դրա առնչությունը հանցագործության հետ։  Այն գործընթացը, որը կապված է զենքի հետ, երբեք ավելորդ չէ»,- ասել է ՀՀ ոստիկանապետը:

 

Կարդացեք նաև՝ Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

Էն կամուֆլյաժս կհագնեմ եւ հատ-հատ, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում. վարչապետ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին