▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Փորձում են ինձ և Նիկոլ Փաշինյանին վնասազերծել». ԱԱԾ պետ

Էդքան թուլամորթ մարդ չեմ...Մանվել Գրիգորյանի կինը ուղիղ եթերում հերքել է իր ինքնասպանության լուրը

Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Արամ Ասատրյանի մեքենա՞ն էլ է եղել Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում

ԱԺ նախագահի տեղի համար «կռիվ է».«Հրապարակ»



2017-01-12 08:10:36

«Հրապարակ» թերթը գրում է. «Չկա որեւէ ցուցակ եւ չի կարող լինել, քանի դեռ ՀՀԿ խորհուրդը չի ձեւավորվել, ցուցակի մասին պաշտոնապես չի հայտարարվել, մնացյալը` պարզ մանիպուլյացիա եւ լոբբինգ են», վրդովված ասաց ՀՀԿ մեր աղբյուրը: «Շատերը ցուցակում չեն լինելու, շատերին առաջարկվել է ռեյգտինգայինով առաջադրվել, համաձայն չեն, սեփական վարկածներն են առաջ քաշում` սերդնափոխված ՀՀԿ-ական «ցուցակի» տեսքով», որպեսզի սեփական խաղն առաջ տանեն», հավելեց վրդովվածը:

ՀՀԿ կանանց պայքարը նույնպե՞ս այդ հողի վրա է. «Ինչու` ոչ. առաջին հնգյակի մեջ ներառված կին-թեկնածուն, եթե հաղթում է ՀՀԿ-ն, ԱԺ փոխնախագահի պոտենցիալ թեկնածու է»:

ԱԺ նախագահ-փոխնախագահների «մասով» ՀՀԿ-ում պայքարն իսկապես թեժ է. ՀՀԿ թեւերից մեկը, նրանց մեջ` Հովիկ Աբրահամյանը շատ է ուզում, որ Գ. Ծառուկյանն անպայման վերադառնա եւ նախորդ անգամվա պես` ԲՀԿ-ՀՀԿ համաձայնության արդյունքում ԱԺ նախագահի պոստը տրվի իրեն, եթե` ոչ, քաղաքական «բանակցությունների-սերնդափոխության» արդյունքում` ԱԺ նախագահ կամ փոխնախագահ դառնա Արփինե Հովհաննիսյանը, որպես գրագետ, պոտենցիալ ունեցող, ներկայանալի` գենդեր։ «Էս է կռիվը», տեղեկացրեց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.