▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչն է եղել 5 ամսական երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան վկայականը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։

 

 

 

 

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018 թվականի հունիսի 11-ին մանհակասակ երեխայի հայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ 15.01.2018թ. ծնված դստերը 2018թ. հունիսի 5-ին տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7-ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են նույն պոլիկլինիկա, այնուհետեւ` «Արաբկիր» ԲՀ, որտեղ նա մահացել: Ըստ ծնողի՝ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով:

 

 

 

Դեպքի առթիվ 11.06.2018թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը հունիսի 13-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում եւ վարույթ ընդունվել։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Վարույթն իրականացնող մարմինն ստացել է մահվան մասին բժշկական վկայականը, ըստ որի՝ երեխայի մահվանը հանգեցրած ախտաբանական վիճակ է հանդիսացել «սուր սրտային անբավարարությունը»։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին