▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Արարատի մարզում. ավազահանքում փլուզում է տեղի ունեցել, կա զոհ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի վարչական տարածքում գտնվող Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող «Ժնջռլու» կոչվող չգործող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի է մնացել։

 

 

 

 

 

 

 

 

Մինչ ոստիկանների ու քննիչների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փլուզման տակից դուրս են բերել տղամարդու դի, ում ինքնությունը Արարատի մարզի ոստիկաններն ո քննիչները պարզում են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր պետք է ժամանեին արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ, սակայն նրանք ճանապարհի կեսից հետ են վերադարձել, քանի որ նրանց օգնությունըպետք չի եկել. քաղաքացիներն իրենց ուժերով են դին դուրս բերել։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին