▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Արմավիրում. վարորդի կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են նրա և 3 երեխաների կյանքի համար

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի 01 CO 100 համարանիշի ավտոմեքենայով Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով հայտնվել դաշտում։

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 48-ամյա վարորդը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. վարորդի կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են նրա և 3 երեխաների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ուղևորներ՝ համագյուղացիներ, 62-ամյա Ջեմմա Խլղաթյանը տեղում մահացել է, իսկ 19-ամյա Անահիտ Հովհաննիսյանը, 18-ամյա Ջեմմա Հովհաննիսյանը, 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը և 38-ամյա Հրանուշ Նալբանդյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են. մահացածները վարոչդի մայրն ու կինն են, վիրավորներն էլ՝ նրա երեխաները, իսկ ավտոմեքենան պատկանել է նրա ընկերոջը, և նա մեքենան վերցրել էր ու մասնակցելիս է եղել բանակի քեֆի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին