▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյանի և Նորոյի «Շուտով»-ը` շուտով

Երգչուհի Շուշան Պետրոսյանն ու ամերիկաբնակ երգիչ Նորոն որոշել են զուգերգով  հանդես գալ: Երգը, որ նրանք կներկայացնեն, կոչվում է «Շուտով»:  Շուտով պատրաստ կլինի նաև  այս զուգերգի տեսահոլովակը:

«Երգը հայրենիքի մասին է, կարոտի, այն մարդկանց, ովքեր իրենց տնից հեռու են ապրում»,-բրավո.am-ի զրույցում  նշել է Նորոն ու տեղեկացրել, որ տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ստեփանյանն է:

Իսկ  նկարահանումներն ընթանում են և′ Հայաստանում, և′ Միացյալ Նահանգներում:

 Շուշան Պետրոսյանն ասել է, որ դուետի առաջարկը ստացել է  Նորոյից. «Համաձայնեցի, որովհետև թեման շատ մոտ է հայերիս: Կարոտ, հայրենիքում թողած ընկերներ, որդուն պանդխտության ճանապարհող մոր աչքեր: Պանդխտությունը կարծես չի ուզում թողնել հայերիս»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին