▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Կոստանդյանի` «Ինտերրայթ»-ից դուրս մնալը ոչ այլ ինչ է, քան թուրքական քաղաքականություն

Պրահայում կայանալիք «Ինտերրայթ» գրական մրցույթ-փառատոնից Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպն այսօր դուրս է մնացել: Փաստը տաօրինակ է այնքանով, որ դեռ մի քանի օր առաջ գիրքը գլխավորում էր տասնյակը: Ժյուրիի կազմում կային երեք թուրք արձակագիր, որոնք դեռ 2006-ին պայքարում էին Օրհամ Փամուկի դեմ, պահանջում դատապարտել ազգային դավաճանության հոդվածով: Այդ մարդիկ այսօր ժյուրիի ամենահեղինակավոր անդամներն են, ու բնական է, որ պետք է վերապահումով մոտենային հայազգի գրողի ստեղծագործությանը: Գրքի անգլերեն էլեկտրոնային տարբերակն ընթերցել են ավելի քան 30 հազար մարդ, գրքի օգտին քվեարկվել է 18 հազար անգամ, ու ինչպես արդեն ասացի, անցյալ շաբաթ գլխավորել լավագույն տասնյակը:

Նման մրցույթներում մեր հարևանների, մեղմ ասած, ոչ մաքուր քաղաքականությունը նորություն չէ ոչ մեկիս համար: Մենք գիտենք թե' մեր հեղինակի, թե' «Որբանոցի» արժեքն ու հնարավորությունները:

 

Հեղինակ`

Լուսինե Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին