▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական Փոփի պատմություն. մաս II-րդ

Ռուսական Փոփի պատմություն մաս երկրորդ

Առաջին մասն` այստեղ

Ամուսնությունները ռուսների կամ հայրենակիցների հետ, հետևաբար, այդ ժամանակ արդեն թվում էին չափազանց փշոտ ու անբավարար. «Հարսանեկան զգեստն // Ու այդ սերվելադը // Ես կհիշեմ առհավետ»,- բացականչում է «Երշիկի երկու կտոր» երգի հերոսուհին նույն «Կոմբինացիայի» երգացանկից` հավասարության նշան դնելով իննսունմեկին աղջիկների էրկու երազանքների միջև` հարսանեկան սպիտակաթույր զգեստի ու երշիկի: Եվ միանգամից էլ ավելացնում է «Թեկուզ և այսօր դու հզոր տղա ես // Ու չես լսում ոչ մեկին // Բայց հիշում ես սիրելիս // Թե ինչ էինք մենք միասին ուտում»,- ձևավորելով հանցագործի կամ գործարարի կնոջ կերպարը, ով միանգամից մտել է հասարակության մեջ: Փոփի համար գույքային հարաբերությունները համահավասար կլինեն ընտանեկան հարաբերություններին, մինչև 90-ականների վերջը: 93-ին Նատալյա Վետլիցակայան ողբերգություն էր սարքում ոչ այնքան բաժանումից, որքան ունեցվածքի բաժանումից: «Եվ այլևս ինձ չզանգես, ինձ էլ չզանգես // Ես կմոռանամ ամեն ինչի մասին, որ դու ասել ես // Ու կվերադաձրնեմ այն ամենը, ինչ նվիրել ես»:

Կնոջ համար ամուսնալուծությունը դեռևս նշանակում էր համարյա լիակատար ունեզրկում: Ընտանեկան պայմանագրերը նորաձև կդառնան միայն 2000-ականների կեսերին: 90-ականների ողջ առաջին կեսը Ռուսաստանում ապրելն ավելի դժվար էր, քան վերջինիս սահմաններից դուրս: Ընտանիքն այլևս դադարել էր հասարակության հիմնական ու բջիջը լինելուց: Վադիմ Բայկովը այն տղամարդկանց անունից հանդես գալով, ովքեր մտել էին շոու բիզնես կամ գործարար աշխարհ, հայտարարում է. «Ես կին չունեմ ու ով ինձ կդատապարտի դրա համար Ես Կին չունեմ ու հավանաբար չեմ էլ ունենա»: Սակայն սա ամուրիի անկախության հռչակագիրը չէր, այլ ամուսնալուծված տղամարդու ինքնարդարացումը. «Իսկ կինը, կինն ինչ` միայն բնակության վայր դստեր համար»: Միայնակ մոր հիմն է դառնում այդ ժամանակներում Տանյա Բուլանովայի «Օրորոցայինը»: «Արջուկին դու հայրիկ մի կոչիր // Ու ձեռքից էլ մի քաշիր // Երևի դա իմ մեղքն է// Հայրեր ունեն ոչ բոլորը»: Չի կարելի ասել, թե իննսունականներին բոլորն ամուսնալուծվում էին. ուղղակի հետաքրքրությունը ապյմանավորված էր այն հանգամանքով, որ ամուսնալուծության թեման դարձավ ազատ անկախացումից հետո: Ավելին, ՎիճՊետԿոմի տվյալներով, իննսունականներին ամուսնալուծությունների թեման աճը աննշան էր, բայց այդ 2000-ին ու 2003-ին այն հասավ իր պիկին: Ընդ որում, 1999-ին ամուսնությունների թիվը մեկ միլիոնից 2000-ին իջավ 897 հազարի:

-շարունակելի-

Սեփական թղթակից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին