▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգովի հայտնվել ենք կրիմինալ ժանրի ֆիլմում, որի անունն է «Սուպեր Մարզպետ». Հայկ Մարության

«Ինչո՞ւ ենք տանջվում «Սուպեր մամա» ֆիլմը նկարում, երբ ազգովի հայտնվել ենք ավելի մասշտաբային ֆիլմում` ֆիլմի անունն է «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ», ֆիլմի ժանրը` կրիմինալ, կոմեդիա, գողություններ, դանակահարություններ, կրակոցներ, սպանություններ և այլն… Ֆիլմն, իհարկե, ունի HAPPY END: Գլխավոր հերոսը վերջում ստանում է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում՚. կապ չունի, որ այդպիսի գիտություն գոյություն չունի (կամ պատմական կամ փիլիսոփայական): Չէ՞ որ ֆիլմում ամեն ինչ հնարավոր է: Չէ՞ որ ֆիլմի անունը «ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ» է: Չէ՞ որ ֆիլմի ռեժիսորներն ինչ կուզեն, այն էլ կանեն, իսկ ժողովուրդը, միևնույն է, իրենց աղուհացով կդիմավորի»,- գրել է դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Հիշեցնենք, որ մամուլի աղմկահարույց հրապարակումներից ու բնակչության դժգոհություններից հետո, այնուամենայնիվ, Սյունիքի մարզպետի պաշտոնում  վերանշանակված Սուրեն Խաչատրյանը` Լիսկա մականունով, երեկ պարզվեց, որ ինքն իրեն դոկտորի աստիճան է «շնորհել»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին