▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարուհի Մերի Շահինյանը նշում է իր տարեդարձը

Այսօր հեռուստամեկնաբան Մերի Շահինյանը նշում է իր տարեդարձը: Հաղորդավարուհին նախըտրել է տարեդարձը նշել ընկերական միջավայրում:

Տեղակացնենք, որ թեև 2004 թվ.-ից Մերին աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, սակայն դրանով նրա մասնագիտական գործունեությունը չի սահմանափակվում:  Մերին հեռուստատեսային աշխատանքին զուգահեռ 2011թ-ից ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականը և ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարն է:

Նշենք նաև, որ թեև հեռուստադիտողներին նա առավել հայտնի է որպես լրատվական մեկնաբան, սակայն տարբեր ժամանակշրջաններում Մերին վարել է «Էքսպրես» հաղորդաշարը, այնուհետև` «Բարի լույս, հայեր» առավոտյան ծրագիրը:

Asekose.am-ը շնորհավորում է Մերի Շահինյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով ստեղծագործական և անձնական  հաջողություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին