▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր են կորել երբեմնի հայտնի աստղերը եւ ինչո՞վ են զբաղված

Armlur.am-ը գրում է, որ ընթերցողները պարբերաբար «ահազանգում են» մեզ եւ խնդրում գտնել իրենց սիրելի աստղերին, որոնք արդեն տեւական ժամանակ լռում են, սակայն չեն մոռացվել հանդիսատեսի կողմից: Հանրությանը հետաքրքրում է՝ այժմ որտեղ են նրանք, ինչով են զբաղված, եւ արդյոք երկրպագուների համար կլինեն անակնկալներ: Այսպիսով` երբեմնի հայտնի աստղերից մեկը, ով վերջին շրջանում էկրաններին չի երեւում, դերասանուհի, երգչուհի, նախկին «4 տարբերակ» խմբի անդամ Քնարիկ Զաքարյանն է: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընթերցողների անհանգստությունը շուտով հնարավոր կլինի փարատել:

«Այս պահին նկարահանվում եմ Ալբերտ Մկրտչյանի «Լակոտը» գեղարվեստական ֆիլմում (Սոս Սարգսյանի համանուն վիպակի հիման վրա), կերտում եմ գլխավոր հերոսուհու կերպարը»,-տեղեկացրեց նա: Քնարիկի խոսքով` ինքը երգարվեստի ոլորտի համար եւս նոր ասելիք ունի եւ վաղուցվանից անակնկալ է պատրաստում երկրպագուների համար. «Գուցե առաջիկայում միայնակ հանդես չգամ…Չեմ ուզում փակագծերը բացել»,- ասաց նա: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է նախկին «4 տարբերակ»-ը վերականգնվի, Քնարիկը պատասխանեց, որ հնարավոր է` չցանկանալով հայտնել մանրամասներ: Նա նաեւ հավելեց, որ պատրաստվում է առաջիկայում միաժամանակ հանդես գալ որպես դերասանուհի-երգչուհի: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհին նաեւ տեղեկացրեց, որ ինքը զբաղվածություն ունի նաեւ թատրոնում նոր բեմադրվող ներկայացումներում: Հաջորդ աստղը, որի ճակատագիրը եւս հետաքրքիր էր ընթերցողներին, երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանն է:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը երբեւէ չի դադարել աշխատելուց, պարզապես վերջին երկու տարվա ընթացքում նվիրվել է անձնական կյանքին, երեխային: Մայքլի խոսքերով` ինքը տարվա մեջ իր հայրիկի` Ռաֆայել Քոթանջյանի հետ հանդես է գալիս մեկ տասնյակից ավել համերգներով:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Ընթերցողները պարբերաբար «ահազանգում են» մեզ եւ խնդրում գտնել իրենց սիրելի աստղերին, որոնք արդեն տեւական ժամանակ լռում են, սակայն չեն մոռացվել հանդիսատեսի կողմից: Հանրությանը հետաքրքրում է՝ այժմ որտեղ են նրանք, ինչով են զբաղված, եւ արդյոք երկրպագուների համար կլինեն անակնկալներ: Այսպիսով` երբեմնի հայտնի աստղերից մեկը, ով վերջին շրջանում էկրաններին չի երեւում, դերասանուհի, երգչուհի, նախկին «4 տարբերակ» խմբի անդամ Քնարիկ Զաքարյանն է: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընթերցողների անհանգստությունը շուտով հնարավոր կլինի փարատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/360114/

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին