▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննայի՝ վատառողջ լինելու ամիսներին Դմիտրին սիրուհի է ունեցել. սենսացիոն բացահայտումներ

 

 

 

 

 

 

 

Երեկ ներկայացրել էինք ռուսական «Прямой ефир» թոք շոուի հերթական թողարկումը, որի ընթացքում շաբաթներ առաջ մահացած ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը սենսացիոն բացահայտումներ էր արել երգչուհու ամուսնու՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևի մասին՝ ասելով, որ նա վերջին ամիսների ընթացքում չէր այցելում իր դստերը: Ըստ Ժաննայի հոր խոսքերի՝ Շեպելևն այցելում էր միայն իր որդուն՝ 2-ամյա Պլատոնին.

«Վերջին կես տարվա ընթացքում Դիման, գալով մեր բնակարան և տեսնելով իր որդուն, նույնիսկ դստերս ննջասենյակ չէր մտնում»,- հաղորդման ժամանակ ասել է Ֆրիսկեի հայրը:

Նա նաև տեղեկացրել է, որ իրենք գոհ չէին այն հիվանդանոցից և այն բուժումներից, որոնք որ Շեպելևն էր ընտրել վերջին ամիսներին Ժաննային բուժելու համար:

Տեղեկացնենք, որ տվյալ թեմայի շուրջ նոր բացահատումներ են արվել «Прямой ефир»-ի հաջորդ հաղորդման ժամանակ, երբ Ժաննա Ֆրիսկեի մտերիմ ընկերուհիներից մեկը՝ երգչուհի Ալյոնա Կրավեցը, հայտարարել է, որ Դմիտրի Շեպելևը սիրուհի է ունեցել: Այս հայտարարությունը ստիպել է հաղորդմանը հրավիրված հյուրերին բաժանվել տարբեր «բանակների». մի մասը մեղադրել է Դմիտրի Շեպելևին Ժաննային այլև չայցելելու և ուշադրությու չդարձնելու մեջ, իսկ մյուս մասը պնդել է, որ Շեպելևը մինչև երգչուհու կյանքի վերջին վայրկյանները սիրող և մտածող ամուսին է եղել նրա համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին