▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանը տոն է կազմակերպել դստեր տարեդարձի կապակցությամբ

BlogNews.am-ը գրում է, որ հաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանի դուստրը՝ Ալլան, օգոստոսի 29-ին նշել է 10-ամյակը, որի կապակցությամբ մայրիկը մեծ խնջույք է կազմակերպել երևանյան սրճարաններից մեկում։ 

Սցենարիստը նշել է, որ Ալլան երբեք չի պարտադրում իր կարծիքը, նա նույնիսկ չի ասում՝ ինչ է ուզում և այդ առումով շատ բարդ էր հասկանալ՝ ինչպիսի տոն կարելի է կազմակերպել Ալլայի համար։

«Նա չի սիրում, որ քո զբաղվածության հետ մեկտեղ ինչ-որ հարցով ծանրաբեռնված լինես, ինչն ավելի է պարտավորեցնում։ Ես զգում էի, որ նա շատ է ցանկանում իր տարեդարձը նշել ընկերուհիների հետ։ Նախկինում միշտ մանկական սրճարաններում ենք նշել իր ծնունդը։ Այս անգամ նրան առաջարկեցի ավելի պատանեկան տարեդարձ կազմակերպել, դիջեյ հրավիրել, քանի որ արդեն տասնամյակն է։ Ես ուզում էի, որ իրեն լավ զգա, սակայն հետո հասակացա, որ նրան դեռ հետաքրքրում են խաղերը։ Նրա ընկերուհիներն ընկղմվում էին երաժշտության մեջ, իսկ Ալչկան խաղում էր, վազվզում։ Ես զգում եմ, որ նրա մեջ մանկությունը դեռ շատ է խոսում»,- նշել է Դիանան։

Ալլան առաջին շնորհավորանքը ստացել է կեսգիշերին։ Դիանան նշել է, որ իրենց ընտանիքում ընդունված է կեսգիշերին տոնել տարեդարձը։ Ալլայի հայրն այժմ գտնվում է ԱՄՆ-ում և այնտեղից նվեր էր ուղարկել դստերը. կեսգիշերին մոտ հոբելյարը ստացել է ցանկալի Apple-ժամացույցը։ Դասղեկն էլ Ալլային գիրք է նվիրել՝ «Ճանաչել եգիպտական աշխարհը»։ 

Հոբելյարի տարեդարձի հյուրերն են եղել բարեկամները, դասընկերները, ընկերուհիները, դասղեկը, գործընկերները՝ Աիդա Բաբաջանյանը, Ալբերտ Սաֆարյանը, Լուիզա Ղամբարյանը, Նառա Դիլանյանը, Ժաննա Բուտուլյանը, Անուշկա Մարգարյանը և այլք։

«Գործընկերները ևս Ալլայի ընկերներն են։ Օրինակ՝ Ժաննայի, Անուշկայի հետ նրանք ընկերուհիներ են, ունեն ընդհանուր գաղտնիքներ»,- նկատել է Դիանան։

Մայրիկը նշել է նաև, որ Ալլան շատ է սիրում մինյոններին, և ինքն անակնկալ է արել և այդ տեսքով տորթ պատվիրել։ «Ալլան շատ ուրախացավ այդ տորթից։ Նրա դասընկերուհիներին էլ էին շատ դուր եկել փոքրիկ մինյոնները, մեծահասակ հյուրերին էլ։ Ճիշտն ասած՝ մեծերն էլ էին ընկղմվել երեխայական տրամադրության մեջ։ Կարծես մենք ավելի մանուկ լինեինք, չկար տարիքային տարանջատում, բոլորս մանկան պես ուրախացել ենք։ Ամեն բան շատ լավ անցավ»,- եզրափակել է Դիանան։

Աղբյուրը` Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին