Իմ ուսուցիչը հենց ինքը՝ երաժշտությունն է. Արա Թորոսյանը՝ հայկական երգարվեստի և առաջիկա աշխատանքների մասին
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգահան, երաժշտական ձեւավորող Արա Թորոսյանը, նույն ինքը՝ Մուրզոն, ով վերջին տարիներին կիսով չափ ապրում է Երեւանում, կիսով չափ Լոս Անջելեսում: Երգահանը մեզ հետ զրույցում մի շարք հարցերի շուրջ է կիսվել:
Պարոն Թորոսյան, բավական երկար ժամանակ է, ինչ ապրում եք Լոս Անջելեսում, միանգամ նշել եք, որ դուք չեք հեռացելՀայաստանից, այլ պարզապես ժամանակավորաշխատում եք ԱՄՆ-ում, հետաքրքիր է՝ պլաններ չկա՞ն կրկին Հայաստան վերադառնալուեւ այստեղ աշխատելու:
- Այնպես է ստացվել, որ տարվա ընթացքում գրեթե հավասարաչափ լինում եմ եւ Երեւանում, և Լոս Անջելեսում, ու աշխատանքային պայմաններն էլ ինձ համար նույն կերպ եմ ստեղծել, շատ ժամանակ մի գործը, որը սկսում եմ Երեւանում, շարունակում եմ այստեղ եւ հակառակը: Երբ պետք է լինում, որ պարտադիր լինեմ Երեւանում, տեղափոխվում եմ այդտեղ, սակայն իմ աշխատանքը շատ ժամանակ արտահայտվում է շրջագայություններով, քանի որ Թաթա Սիմոնյանը իր խմբի հետ միասին, որի մեջ ես եւս ներառված եմ, հաճախակի շրջագայում է: Ի դեպ, առաջիկայում մի ծրագիր է նախատեսված Երեւանում, այնպես որ շուտով հնարավոր է կրկին գամ եւ այդտեղ որոշ ժամանակ աշխատեմ:
Միացյալ նահանգները, ինչ խոսք, իր զարգացվածությամբ բավականին առաջ է բոլորոլորտներում, այնումաենայնիվ, երաժշտական գործիքավորման առումով մենք դեռ շատերկար ճանապա՞րհ ունենք, որպեսզի հասնենք որակի նման սահմանին:
- Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Միացյալ նահանգները շատ առաջ է այդ առումով, կամ թե մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի հասնենք նրանց սանդղակին: Երաժշտությունը եւ առհասարակ արվեստը մեծամասամբ հիմնված է անհատների վրա, իսկ այդ անհատները յուրաքանչյուր ազգության մեջ կան եւ հենց նրանցով է պայմանավորված արվեստի ամբողջ մակարդակը։ Նշանակում է՝սխալ է մտածել, որ մենք հետ ենք. մենք էլ ունենք մեր բարձր արվեստը, այսօր մենք նույնպես տարբեր ոլորտներում թելադրողի դերում ենք, լինի դա արվեստում, սպորտում թե այլ բնագավառներում։ Ունենք բազմաթիվ օրինակներ, անհատներ, որոնց անունները կարելի է անծայրածիր թվել։
Չքննադատելով եւ չփնովվելով մեզ՝ պետք է նկատել նաեւ, որ մեր երաժշտականպահանջներն էլ, ճաշակն էլ մի փոքր կաղում են վերջին տարիներին, ի՞նչ եք կարծում,ինչպե՞ս կարելի է բարձրացնել այդ ճաշակը:
- Ովքեր շփվել են Սովետական շրջանի արվեստի հետ, այդ թվում ես, կարող եմ հստակ ասել, որ այն ժամանակ, երբ կար համակարգ, որի ներքո գործում էին արվեստագետները, նրանց միջոցով մինչ հանրությանը հասնելը յուրաքանչյուր երաժշտություն կամ արվեստի գործ ենթարկվում էր խիստ զտման, ինչը ուներ իր թե դրական, թե բացասական նշանակությունը: Եթե մի կողմ թողնենք բացասական կողմը, որը հիմնականում կոռուպցիան էր, կողմնապահությունը այս կամ այն երաժշտական ոճի հանդեպ, ապա մեծ դրական ներգործություն ուներ այն, որ ամեն մեկը չէր կարող ներկայացնել այն, ինչ ուզում էր: Պետք է այն ժամանակ տվյալ գործով զբաղվողը ունենար համապատասխան, թեկուզ եւ մինիմալ կրթություն, կամ դրա տվածո շնորքը: Մեր համընդհանուր անկախացումից հետո այսօր ստեղծվում է երաժշտություն, որը միշտ չէ, որ կարելի է այդպիսին համարել, այսօր ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է, ոչ մի համապատասխան կառույց չկա, ով կարգելի միջակության ու անհամության տարածումը. հուսամ, որ սա ժամանակի հարց է եւ մի օր այս ամենը կանգ կառնի: Ես ողջունում եմ յուարքանչյուր ոճի երաժշտություն, եթե այն արված է պրոֆեսիոնալ եւ բարձր մակարդակով: Մենք պետք է փորձենք չսատարել այն երեւույթին, որը կոչվում է անորակություն, անտաղանդություն։ Արվեստը միջակություն չի ընդունում։
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգահան, երաժշտական ձեւավորող Արա Թորոսյանը, նույն ինքը՝ Մուրզոն, ով վերջին տարիներին կիսով չափ ապրում է Երեւանում, կիսով չափ Լոս Անջելեսում: Երգահանը մեզ հետ զրույցում մի շարք հարցերի շուրջ է կիսվել:
Պարոն Թորոսյան, բավական երկար ժամանակ է, ինչ ապրում եք Լոս Անջելեսում, միանգամ նշել եք, որ դուք չեք հեռացելՀայաստանից, այլ պարզապես ժամանակավորաշխատում եք ԱՄՆ-ում, հետաքրքիր է՝ պլաններ չկա՞ն կրկին Հայաստան վերադառնալուեւ այստեղ աշխատելու:
- Այնպես է ստացվել, որ տարվա ընթացքում գրեթե հավասարաչափ լինում եմ եւ Երեւանում, և Լոս Անջելեսում, ու աշխատանքային պայմաններն էլ ինձ համար նույն կերպ եմ ստեղծել, շատ ժամանակ մի գործը, որը սկսում եմ Երեւանում, շարունակում եմ այստեղ եւ հակառակը: Երբ պետք է լինում, որ պարտադիր լինեմ Երեւանում, տեղափոխվում եմ այդտեղ, սակայն իմ աշխատանքը շատ ժամանակ արտահայտվում է շրջագայություններով, քանի որ Թաթա Սիմոնյանը իր խմբի հետ միասին, որի մեջ ես եւս ներառված եմ, հաճախակի շրջագայում է: Ի դեպ, առաջիկայում մի ծրագիր է նախատեսված Երեւանում, այնպես որ շուտով հնարավոր է կրկին գամ եւ այդտեղ որոշ ժամանակ աշխատեմ:
Միացյալ նահանգները, ինչ խոսք, իր զարգացվածությամբ բավականին առաջ է բոլորոլորտներում, այնումաենայնիվ, երաժշտական գործիքավորման առումով մենք դեռ շատերկար ճանապա՞րհ ունենք, որպեսզի հասնենք որակի նման սահմանին:
- Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Միացյալ նահանգները շատ առաջ է այդ առումով, կամ թե մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի հասնենք նրանց սանդղակին: Երաժշտությունը եւ առհասարակ արվեստը մեծամասամբ հիմնված է անհատների վրա, իսկ այդ անհատները յուրաքանչյուր ազգության մեջ կան եւ հենց նրանցով է պայմանավորված արվեստի ամբողջ մակարդակը։ Նշանակում է՝սխալ է մտածել, որ մենք հետ ենք. մենք էլ ունենք մեր բարձր արվեստը, այսօր մենք նույնպես տարբեր ոլորտներում թելադրողի դերում ենք, լինի դա արվեստում, սպորտում թե այլ բնագավառներում։ Ունենք բազմաթիվ օրինակներ, անհատներ, որոնց անունները կարելի է անծայրածիր թվել։
Չքննադատելով եւ չփնովվելով մեզ՝ պետք է նկատել նաեւ, որ մեր երաժշտականպահանջներն էլ, ճաշակն էլ մի փոքր կաղում են վերջին տարիներին, ի՞նչ եք կարծում,ինչպե՞ս կարելի է բարձրացնել այդ ճաշակը:
-Ովքեր շփվել են Սովետական շրջանի արվեստի հետ, այդ թվում ես, կարող եմ հստակ ասել, որ այն ժամանակ, երբ կար համակարգ, որի ներքո գործում էին արվեստագետները, նրանց միջոցով մինչ հանրությանը հասնելը յուրաքանչյուր երաժշտություն կամ արվեստի գործ ենթարկվում էր խիստ զտման, ինչը ուներ իր թե դրական, թե բացասական նշանակությունը: Եթե մի կողմ թողնենք բացասական կողմը, որը հիմնականում կոռուպցիան էր, կողմնապահությունը այս կամ այն երաժշտական ոճի հանդեպ, ապա մեծ դրական ներգործություն ուներ այն, որ ամեն մեկը չէր կարող ներկայացնել այն, ինչ ուզում էր: Պետք է այն ժամանակ տվյալ գործով զբաղվողը ունենար համապատասխան, թեկուզ եւ մինիմալ կրթություն, կամ դրա տվածո շնորքը: Մեր համընդհանուր անկախացումից հետո այսօր ստեղծվում է երաժշտություն, որը միշտ չէ, որ կարելի է այդպիսին համարել, այսօր ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է, ոչ մի համապատասխան կառույց չկա, ով կարգելի միջակության ու անհամության տարածումը. հուսամ, որ սա ժամանակի հարց է եւ մի օր այս ամենը կանգ կառնի: Ես ողջունում եմ յուարքանչյուր ոճի երաժշտություն, եթե այն արված է պրոֆեսիոնալ եւ բարձր մակարդակով: Մենք պետք է փորձենք չսատարել այն երեւույթին, որը կոչվում է անորակություն, անտաղանդություն։ Արվեստը միջակություն չի ընդունում։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում