▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա փակ թեմա է, ոչ մեկն իրավունք չունի խառնվելու. Սիլվա Հակոբյանի հայրը՝ երգչուհու անձնական կյանքի մասին

Դա փակ թեմա է,  ոչ մեկ իրավունք չունի խառնվելու. Սիլվա Հակոբյանի հայրը՝ երգչուհու անձնական կյանքի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանը իր երկրպագուներին երկար սպասեցնել չի տա եւ շատ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ.

«Աշխատաքներն ու ծրագրեն իսկապես շատ են, այնքան շատ, որ չենք հասցնում իրականացնել: Մի երգ ենք ընտրել, որի հիման վրա շուտով տեսահոլովակ կնկարահնենք. Սպասում ենք եղանակների տաքացմանը, քանի որ երգը շատ պայծառ է, ակտիվ եւ ուզում ենք, որպեսզի եղանակն էլ թույլ տա նկարահանել այն, ինչ պատկերացնում ենք»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սիլվա Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանն ու խոստացավ, որ 2016-ին էլ Սիլվայի երկրպագուները տեսահոլովակների պակաս չեն զգա, երգչուհին պարբերաբար նոր աշխատանքներ կներկայացնի:

Հակոբ Հակոբյանը նկատեց նաեւ, որ բացի տեսահոլովակից այլ ծրագրեր էլ կան.

«Մարտ ամսին Սիլվան եւ Արամեն միասին հյուրախաղերի պետք է մեկնեն Ռուսաստան: Ծրագրում ենք մեր ռուսաստաբնակ հանդիսատեսին լավ եւ ուրախ պահեր պարգեւել, կարծում եմ, ամեն բան մեր պլանավորածին համապատասխան կընթանա»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե Արամեի հետ հյուրախաղերը հնրավարո՞ր է նոր զուգերգի մտահղացման համար հարմար առիթ լինի, Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը պատասխանեց. «Այո, նման մտահղացում կա, տեսնենք՝ ինչպես կստացվի: Դեռեւս կարող եմ միայն ասել, որ թե Սիլվան, թե Արամեն ցանկություն ունեն միասին մի գեղեցիկ աշխատանք ունենալ, իսկ եթե երկու կողմն էլ այդ ցանկությունն ունեն, ուրեմն դա մեծ հավանականություն ունի իրականանալու»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին