▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը տևական բաժանումից հետո հաշտվել են

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Մենք ունենք նպատակ՝ լուծել ստեղծված խնդիրները և ոչ թե փախչել դրանցից. Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը տևական բաժանումից հետո հաշտվել են

Life.panorama.am-ը գրում է.

Մինչ շատերը չարախոսում ու արդեն ամուսնալուծված հայտնիների շարքին էին դասում դերասան ամուսիններ Վահագն Խաչատրյանին եւ Լուսին Վարդանյանին, նրանք փորձել են կարեւորել սերը եւ ընտանիքը փրկելու համար հնրավորություն տվել միմյանց:

Այս մասին առաջինը Life.panorama.am-ին հայտնեց դերասանուհի Լուսին Վարդանյանը: Մեզ հետ զրույցում Լուսինը նկատեց, որ իր եւ ամուսնու միջեւ ստեղծված խնդիրները դեռեւս հաղթահարված չեն, բայց նրանց սերն ավելի ուժեղ է.

«Սեղծված խնդիրները դեռ չենք հաղթահարել, եթե ասեմ, որ ամեն ինչ իր տեղում է, կնշանակի անիմաստ ու անլուրջ բաժանում էր, ուղղակի երկուսս էլ մտածեցինք, որ ավելի լավ է լուծել խնդիրները, չէ որ, եթե մարդը ցանկանա, յուրաքանչյուր խնդիր էլ լուծելի կդարձնի. ի վերջո ավելի լավ է ունենալ ընտանիք, քան հակառակը, համենայնդեպս երկուսս էլ ընտանիք սիրող մարդիկ ենք,- նշեց Լուսինն ու ավելացրեց,- ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր հարաբերությունների, մեր քայլերի հետ մեր մասնագիտությունը կապ չունի: Այս ընթացքում շատերը որոշեցին՝ «Դե դերասաններ են էլի, հիմա նորաձեւ է, երբ ուզում են բաժանվում են, երբ ուզում են, միանում են», բայց մեր դեպքը դա չէ: Մենք հիմա էլ վախեր ունենք, բայց կա որոշում, որի համար պիտի ամեն ինչ անենք, որպեսզի լավ լինի, իսկ դրա հիմքերը մենք ունենք՝ մեծ սեր, շատ ռոմանտիկ ու դժվար անցած ճանապարը եւ իհարկե հրաշք աղջիկ»:

Հարցին, թե ո՞վ է հաշտության առաջին քայլն արել, դերասանուհին նկատեց.

«Թե ո՞վ է առաջին քայլն արել, կմնա մեր մեջ, առհասարակ կարծում եմ ամուսինների եւ սիրող զույգերի մեջ դա էական էլ չէ, կարեւորը արդյունքն է: Ես, թե նա, կապ չունի, ես ու նա-ն դառնում է մենք. Առհասարակ հարաբերություններում «մենք»-ը գլխավորն է, դրանից շատ բան է փոխվում:  Մեր հաշտության մանրամասներն էլ միայն մերն է, թերեւս կնշեմ, որ բազմիցս թե ես, թե Վահագնը հաշտության քայլերի գնացել ենք»:

Լուսին Վարդանյանը չհերքեց հայտնի ժողովրդական խոսքը, թե վեճից հետո հաճելի է հաշտվելը.

«Չեմ թաքցնի, որ հաճելի է բաժանումից հետո սկսել նորից, ինչ-որ տեղ ռոմանտիկ է, բայց հիմա գերադասում ենք ճիշտ քայլերով ռոմանտիկան»,- ժպիտով պատմեց դերասանուհին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին