▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Լուսին Վարդանյանը իր դստեր, ամուսնալուծության և եթեր վերադառնալու մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ն այսօր զրուցել է դերասանուհի Լուսին Վարդանյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչեց եւ սիրեց տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանուն սիրո» հեռուստասերիալից: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է վերջին տարիներին էկրանային լռության պատճառների, առաջիկա նպատակների, իր կյանքում թատրոնի դերի մասին, ինչպես նաեւ անդրադարձել է անձնական կյանքին:
 
Լուսին, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չենք տեսնում Ձեզ, հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված այս տեւական լռությունը այն դեպքում, երբ տարիներ առաջ դուք իսկապես շատ սիրվեցիք «Հանուն սիրո» հեռուստասերիալով:
- Այս ընթացքում ես ամուսնացա, բալիկ ունեցա, ում խնամքին ես ինձ ամբողջությամբ էի նվիրել: Հիմա արդեն, երբ նա երկու տարեկան է, կարողանում եմ ինձ թույլ տալ ավելի շատ աշխատանքին նվիրվել, որի արդյունքում էլ թատրոնում դերերս են ավելացել: Մինչև ամուսնությունը առաջարկներ ստացել եմ, որոնք պարզապես մերժում էի մի հստակ սկզբունքով՝ ինձ համար հեռուստաէկրաններին երեւալը կարեւոր չէ, ես կարեւորում եմ որակը: Այս պահին շատ կցանկանամ որակով առաջարկ ստանամ, որտեղ մեծ հաճույքով եւ սիրով կներկայանամ:
 
Լուսին, որակ ասելով ի՞նչն եք ամենաշատը կարեւորում:
 
- Ինձ համար շատ կարեւոր են խաղընկերները: Շատ լավ է, որ խաղընկերներդ մասնագիտությամբ դերասաններ լինեն, որովհետեւ երբեմն անգամ անլրջությունը կարող է խանգարել դերասաններին՝ իրենց կերպարի մեջ խորությամբ մտնելու ու արտահայտվելու համար: Իհարկե, խոսքս դիպլոմի մասին չէ, այսօր ունենք առանց համապասխան դիպլոմի դերասաններ, ովքեր շատ ճիշտ եւ լուրջ են իրենց գործը կատարում, բայց նրանք, ովքեր ուղղակի ցանկանում են ճանաչում ձեռք բերել եւ չգիտես էլ ինչպես են հայտնվել էկրաններին, այ նրանք կարող են անգամ խանգարել դերասաններին: Այսինքն՝ կարեւոր է ոչ թե դիպլոմը, այլ համապատասխան մոտեցումը: Առհասարակ, ինձ համար շատ կարեւոր է տվյալ գործին միտված անձնակազմի մոտեցումը: Շատ կարեւոր է նաեւ հոնորարը, որովհետեւ այսօր ոչ մեկը չի կարող անընդհատ առանց հոնորարի կամ շատ քիչ հոնորարով աշխատել: Իհարկե, հոնորարը գոնե ինձ համար վերջին պլանում է, որովհետեւ վատ անձնակազմի, բայց լավ հոնորարի դեպքում որակյալ գործն անհնար է:
 
Լուսին, այսօրվա մեր հեռուստասերիալները Ձեր ցանկացած որակից շա՞տ են հեռու:
 
- Այսօր կան նախագծեր, որոնք բավականին որակյալ են: Օրինակ ինձ շատ են դուր գալիս «Հ1»-ի մի քանի մասանոց սերիալները, որոնց սցենարը նախապես գրված է, որոնք նկարահանելու համար տարվում են նախապատրաստական աշխատանքներ, որտեղ դերասանները նկարահանվելիս, գիտեն, թե ինչպես է ավարտվելու տվյալ ֆիլմը: Այ նման ֆիլմերում կցանկանայի նկարահանվել:

Life.panorama.am-ը գրում է , որ զրուցել է դերասանուհի Լուսին Վարդանյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչեց եւ սիրեց տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանուն սիրո» հեռուստասերիալից: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է վերջին տարիներին էկրանային լռության պատճառների, առաջիկա նպատակների, իր կյանքում թատրոնի դերի մասին, ինչպես նաեւ անդրադարձել է անձնական կյանքին: 

-Լուսին, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չենք տեսնում Ձեզ, հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված այս տեւական լռությունը այն դեպքում, երբ տարիներ առաջ դուք իսկապես շատ սիրվեցիք «Հանուն սիրո» հեռուստասերիալով:

- Այս ընթացքում ես ամուսնացա, բալիկ ունեցա, ում խնամքին ես ինձ ամբողջությամբ էի նվիրել: Հիմա արդեն, երբ նա երկու տարեկան է, կարողանում եմ ինձ թույլ տալ ավելի շատ աշխատանքին նվիրվել, որի արդյունքում էլ թատրոնում դերերս են ավելացել: Մինչև ամուսնությունը առաջարկներ ստացել եմ, որոնք պարզապես մերժում էի մի հստակ սկզբունքով՝ ինձ համար հեռուստաէկրաններին երեւալը կարեւոր չէ, ես կարեւորում եմ որակը: Այս պահին շատ կցանկանամ որակով առաջարկ ստանամ, որտեղ մեծ հաճույքով եւ սիրով կներկայանամ:

 -Լուսին, որակ ասելով ի՞նչն եք ամենաշատը կարեւորում: 

- Ինձ համար շատ կարեւոր են խաղընկերները: Շատ լավ է, որ խաղընկերներդ մասնագիտությամբ դերասաններ լինեն, որովհետեւ երբեմն անգամ անլրջությունը կարող է խանգարել դերասաններին՝ իրենց կերպարի մեջ խորությամբ մտնելու ու արտահայտվելու համար: Իհարկե, խոսքս դիպլոմի մասին չէ, այսօր ունենք առանց համապասխան դիպլոմի դերասաններ, ովքեր շատ ճիշտ եւ լուրջ են իրենց գործը կատարում, բայց նրանք, ովքեր ուղղակի ցանկանում են ճանաչում ձեռք բերել եւ չգիտես էլ ինչպես են հայտնվել էկրաններին, այ նրանք կարող են անգամ խանգարել դերասաններին: Այսինքն՝ կարեւոր է ոչ թե դիպլոմը, այլ համապատասխան մոտեցումը: Առհասարակ, ինձ համար շատ կարեւոր է տվյալ գործին միտված անձնակազմի մոտեցումը: Շատ կարեւոր է նաեւ հոնորարը, որովհետեւ այսօր ոչ մեկը չի կարող անընդհատ առանց հոնորարի կամ շատ քիչ հոնորարով աշխատել: Իհարկե, հոնորարը գոնե ինձ համար վերջին պլանում է, որովհետեւ վատ անձնակազմի, բայց լավ հոնորարի դեպքում որակյալ գործն անհնար է: 

-Լուսին, այսօրվա մեր հեռուստասերիալները Ձեր ցանկացած որակից շա՞տ են հեռու:

- Այսօր կան նախագծեր, որոնք բավականին որակյալ են: Օրինակ ինձ շատ են դուր գալիս «Հ1»-ի մի քանի մասանոց սերիալները, որոնց սցենարը նախապես գրված է, որոնք նկարահանելու համար տարվում են նախապատրաստական աշխատանքներ, որտեղ դերասանները նկարահանվելիս, գիտեն, թե ինչպես է ավարտվելու տվյալ ֆիլմը: Այ նման ֆիլմերում կցանկանայի նկարահանվել:

-Հետաքրիքր է՝ այս ընթացքում գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չե՞ք ստացել:

 

- Վերջերս մի հրավեր ստացա, որին խիստ ափսոսանքով պետք է ասեմ, չկարողացա մասնակցել, քանի որ ընտրությունը երեխաս էր: Պետք է մասնակցեի երկրաշարժի մասին նկարահանվող ռուս-հայկական ֆիլմի գլխավոր հերոսուհու քասթինգին, որտեղ անցնելու մեծ հավանականություն ունեի, քանի որ հետեւելով իմ խաղին, նրանք ինձ արդեն հավանել էին: Պատկերացրեք, ես շատ երկար էի պատրաստվել այդ փորձաշրջանին եւ շատ էի ցանկանում, որպեսզի ես էլ նկարահանվեմ այդ ֆիլմում, բայց քասթինգի հենց նախորդ օրը բալիկս հիվանդացավ, սկսեց ջերմել, դե իսկ ես էլ մի քայլ այն կողմ չէի կարող գնալ նրանից. այն, ինչ երեխայիս է վերաբերվում, ոչինչ ինձ հետ պահել չի կարող:

-Լուսին, արդեն 7 տարի է, ինչ աշխատում եք Հ. Ղափլանյանի անվ. Երևանի դրամատիկական թատրոնում, որը շատ երիտասարդ դերասանների համար երազանքի նման մի բան է: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ եւ հիմա ինչո՞վ եք զբաղված:

 - Ես շատ պատահական հայտնվեցի այս թատրոնում: Ես սովորում էի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում, եւ արդեն մեր կուրսի ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հետ միասին պատրատում էինք մեր դիպլոմային աշխատանքը՝ «Լեռնային կակաչները» ներկայացումը: Այդ ընթացքում մեր ինստիտուտից մի տղա կար՝ Արմենը ինձ ասաց, որ Դրամատիկական թատրոնում Ջուլիետ խաղալու համար դերասանուհի են փնտրում, դե իսկ ես էլ որոշեցի փորձել եւ ինձ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը հնարավորոթյուն տվեց, սակայն Նիկոլայ Ծատուրյանը, չհակառակվելով իր սկզբուներին, որն է՝ սովորելու տարիներին իր ուսանողները այլ աշխատանքով չպետք  է զբաղվեն, իմ առաջ ընտրություն դրեց՝ կամ պետք է ավարտեի իր արվեստանոցը, կամ պետք է այդ տարի չավարտեի եւ խաղայի Դրամատիկականում: Դե իսկ ես էլ որոշեցի շարունակել կրթությունս, քանի որ ինձ համար շատ կարեւոր էր նաեւ ավարտել հենց իմ ղեկավարի արվեստանոցը, իսկ հաջորդ տարի արդեն ես գնացի Դրամատիկական թատրոն, որտեղ էլ սկսվեց իմ ճանապարհը արդեն ինձ շատ հարազատ թատրոնում: Պետք է ասեմ, որ մտավախություն էլ ունեի, կարծում էի, որ չմարմնավորելով Ջուլիետին, ինձ արդեն երկար տարիներ կարեւոր դերեր չեն վստահի, բայց արդեն առաջին՝ «Չաո» ներկայացումից հետո չանցած մի քանի ամիս, ամեն բան ուղղակի հրաշալի դասավորվեց՝ նոր դերերով ու արդեն հարազատ մարդկանց շրջապատում: Ես շատ շնորհակալ եմ Արմեն Խանդիկյանին, ով ինձ տվեց հնարավորություն, ով իմ մեջ որպես դերասան գտավ այնպիսի բաներ, որոնց վրա ես ինքս վստահ չէի: Այս պահին մենք պատրաստվում ենք նոր ներկայացման, որը բեմադրում է Ժան Նշանյանը, կոչվում է «Խենթ ու խելառ տղաները»:

-Այս ճանապարհում որեւէ բան կցանկանայի՞ք փոխել:

 - Ոչ, տարիներ առաջ ես չէի ցանկանում թատրոնում աշխատել, ավելի երազում է գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու մասին, բայց հիմա ես այնքան ուրախ եմ, որ իմ ճանապարհը սկսվեց եւ շարունակվում է թատրոնով: Հիմա, երբ հարցնում են, թե ինչո՞ւ չեմ նկարահանվում, ասում եմ, ես թատրոնում եմ աշխատում, եւ երբ թերհավատորեն հարցնում են, բայց դա լա՞վ է, ես վստահ ասում, որ դա շատ ավելի լավ է, որովհետեւ թատրոնի հետ ոչինչ չի համեմատվի: Իհարկե, էկրանը, հեռուստատեսությունն ունեն նաեւ իրենց տեղը, եւ ես չեմ էլ ուզում համեմատեմ թատրոնը կինոյի հետ, ուղղակի բոլորս էլ գիտենք, որ թատրոնը ամեն ինչից բարձր է եղել եւ միշտ այդպես կմնա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին